Պուշկինի անվան դպրոցի ծնողները հավաքվել են ԿԳՄՍՆ դիմաց
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ շաբաթվանից դպրոցում լարված վիճակ է. աշակերտները, նրանց ծնողները, ուսուցչական անձնակազմն իրենց աջակցությունն են հայտնում դպրոցի երկարամյա տնօրեն Նատալյա Ստեփանյանին, ով, Երևանի քաղաքապետարանի հաղորդմամբ, տնօրենի պաշտոնի համար մրցույթի հարցազրույցի փուլում հաղթող չի ճանաչվել։
Ծնողներից մեկը նախարարության դիմաց ակցիայի ժամանակ ասաց. «Նատալյա Ստեփանյանի՝ վերջին փուլը չանցնելու որոշումը բողոքարկվել է։ Ձևավորվել է բողոքարկման հանձնաժողով, 5 անդամից 4-ը նախարարության ներկայացուցիչներ են։ Մենք մտավախություն ունենք, որ որոշումը կլինի կամայական, ոչ թափանցիկ։ Որպեսզի ապահովենք թափանցիկություն, օբյեկտիվություն, առաջարկում ենք, խնդրում ենք, որպեսզի հանձնաժողովի նիստին ներկա լինի Նատալյա Ստեփանյանը, ծնողական ու մանկավարժական խորհրդից ներկայացուցիչներ»։
6 ծնող գնացել է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանի հետ հանդիպման։ Նախարարությունից են պատրաստակամություն հայտնել հանդիպել 6 ծնողի հետ։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA