«Վարչապետի աշխատակազմից խուսափում են հայտարարել՝ Նիկոլ Փաշինյանը մասնակցելո՞ւ է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին։ Միայն ԱԺ նախագահն է կարծիք հայտնել, թե ճիշտ կլինի, որ Փաշինյանը մասնակցի։
Մեզ ասացին, որ հապաղումը պայմանավորված է ոչ այնքան ՔՊ-ում առկա տարակարծություններով, քանի որ սորոսականները դեմ են Մոսկվա գնալուն, որքան արտաքին գործընկերների սպառնալիքներով, որոնք հայտարարել են, որ շքերթին որեւէ ղեկավարի մասնակցությունն անհետեւանք չի մնա։
Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել այն բանից հետո, երբ իրենց մասնակցությունը չեղարկեցին Հնդկաստանի, Հունգարիայի, Սլովակիայի վարչապետերը: Կայա Կալլասի եւ Զելենսկու սպառնալիքները, ըստ էության, արդյունք են տվել։ Սակայն Փաշինյանը հակված է մեկնել, եթե ֆորս-մաժոր չլինի:
ԱԺ ՔՊ-ից միայն ազգությամբ ռուս Ալեքսեյ Սանդիկովը կմեկնի նրա հետ, քանի որ ՌԴ-ն մերժում է շատ ՔՊ-ականների, որոշ սորոսականներ անգամ պերսոնա նոն գրատա են հռչակված՝ նրանց մուտքը Մոսկվա արգելված է։
Ինչ վերաբերում է շքերթին հայկական զորամիավորում ուղարկելու ՌԴ առաջարկին, ապա մեր աղբյուրները փոխանցում են, որ, ի տարբերություն Ադրբեջանի, զորամիավորում չի մեկնի»:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA