Չինական Autohome պորտալը ծանոթացել է FCB (FangChengBao) ամենահավաք ու մատչելի մոդելի ապրանքային տարբերակին։ Խոսքը Leopard 3. էլեկտրական ավտոմեքենայի մասին է, որը հագեցած է երկշարժիչով ուժասարքավորումով, փոքր քիվերով, պատկառելի ճանապարհային լուսաշերտերով և տպավորիչ արտաքինով, հայտնում է Motor.ru-ն։ Վաճառքը կմեկնարկի վաղը: Առայժմ կարելի է գնահատել ներքին, արտաքին և հիմնական դինամիկ և երկրաչափական բնութագրերը:
Leopard 3-ը պատկանում է բարձր քրոսովերների դասին՝ մոտեցման/հեռանալու անկյունները համապատասխանաբար 25/28 աստիճան են։ «Եռյակի» երկարությունը/լայնությունը/բարձրությունը համապատասխանաբար 4605/1900/1720 միլիմետր է, անիվաբազան՝ 2745 միլիմետր։ Չափերով նոր BYD-ը համեմատելի է Haval Dargo-ի հետ։ Հայեցակարգըով ևս նման են: FCB-ն առաջին անգամ կրող թափքով քրոսովեր է թողարկել, թեև Leopard 5 և Leopard 8 մոդելները շրջանակային են:
Leopard 3-ն ունի 2150 կիլոգրամ հանդերձաքաշ և 0-100 թափահավաքը զարգացնում է 4,9 վայրկյանում: Լիաքարշակ էլեկտրակայանը զարգացնում է 422 ձիաուժ՝ առջևի էլեկտրաշարժիչը՝ 150 ձիաուժ, հետևիը՝ 272 ձիաուժ։ 78,7 կիլովատ/ժամ հզորությամբ լիթիումի երկաթի ֆոսֆատ մարտկոցն (CLTC)առանց լիցքավորման 510 կիլոմետր կբավարարի: Նոր մոդելն ունի բեռնախցիկ առջևի մասում, իսկ տանիքին՝ դրոնների համար նախատեսված հարթակ:
Ներկայում FCB Leopard 5-ի գները սկսվում են 240 հազար յուանից (33 հազար ԱՄՆ դոլար), իսկ Leopard 3-ը պետք է զգալիորեն ավելի էժան լինի: Ամբողջական գնացուցակը և երկրաչափական անցունակության հիմնական պարամետրերը կհրապարակվեն վաղը, իսկ ամենագնացը ներքին շուկա դուրս կգա գարնան ընթացքում։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)