Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ

Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան
Ոճ և դեմքեր

«Մերկ լուսանկարվելու համար համարձակություն պետք է միայն այլասերված հասարակությունում»

Հարցազրույց ռուսաստանցի սկանդալային մոդել Լիանա Կլեւցովայի հետ, որը վերջերս Ռուսաստանում մեծ աղմուկ առաջացրեց Հոկտեմբերյան հեղափոխությանը նվիրված իր ֆոտոսեսիայով: Տասը հարց եւ տասը հետաքրքիր պատասխան Top-News.am-ի ընթերցողների համար:

- Մոդելի ամենակարեւոր երեք հատկանիշները:

- Առաջին հերթին մոդելը պետք է հոգեւոր գեղեցկություն ունենա, ինչպես նաեւ լինի կարգուկանոնով մարդ եւ կարողանա կերպարներ կերտել: Ինչ վերաբերում է 90-60-90-ին եւ 170 սմ-ից բարձր հասակ ունենալուն, ապա դրանք կարծրատիպեր են, որոնք վաղուց մոդելային աշխարհում եւ բիզնեսում լուրջ չեն ընդունվում: Բազմաթիվ են օրինակները, երբ մոդելային բիզնեսում ամենավերին բարձրունքներին են հասել ոչ թե 90-60-90 չափսերն ունեցողները, այլ վառ անհատականությունները: Ես ինքս չեմ համապատասխանում մոդելի կարծրատիպային չափանիշին, քանի որ հասակս ընդամենը 165 սմ է: Եղել է ժամանակ, երբ ինձ ասում էին` աղջիկ ջան, դու մոդելի համար անհրաժեշտ հասակը եւ մարմնի կառուցվածքը չունես, բայց հիմա, չգիտես ինչու, արդեն ունեմ, բայց հիմա էլ շատ աղջիկների ճնշում են զուտ միայն նրա համար, որ ցածր են 170 սմ հասակից: Ես երբեք չեմ աշխատի նրանց հետ, ովքեր կարեւորում են այդ չոր թվերը, եւ կաշխատեմ ու կհամագործակցեմ նրանց հետ, ովքեր վառ անհատականույուններ եւ տաղանդավոր մարդիկ են փնտրում:

- Ինչպես եք սովորաբար պատրաստվում հերթական ֆոտոսեսիային:

- Ես իմ աշխատանքը հաճախ համեմատում եմ հատուկջոկատայինների հետ: Կարելի է երկար եւ մանրակրկտորեն նախապատրաստել հատուկ գործողությունը, մշակել ամեն մի մանրուքը, բայց հենց սկոսվում է բուն գործողությունը ամեն ինչ ընթանում է ոչ այնպես, ինչպես ծրագրել էիր: Լինում է նաեւ, որ գնում ես ֆոտոսեսիային բոլորովին անպատրաստ եւ նկարահանումից մեկ րոպե առաջ ես իմանում, թե քեզնից ինչ է պահանջվում: Իսկ ամենասարսափելին այն է, երբ քեզ ասում են` դիմիր իմպրովիզի, մենք քեզ վստահում ենք:

- Ինչպիսի մարզաձեւով եք զբաղվում:

- Հաճախ այս կամ այն կերպարը ստեղծելու համար ոչ միայն գեղեցիկ արտաքին եւ մարմին, այլ նաեւ ամուր առողջություն է պետք լինում, հատկապես, երբ նկարահանումներն ընթանում են սառնամանիքին: Անհրաժեշտ է լինում նաեւ ամուր ֆիզիկական պատրաստվածություն: Այնպես որ, սպորտը մեր գործի դաշնակիցն է: Ես այս կամ այն մարզաձեւը նախընտրում եմ կախված տարվա եղանակից: Ամռանը ես զբաղվում եմ հեծանվավազքով եւ լողով, իսկ ձմռանը սնոուբորդով եւ պարերով:

- Ինչ գիտեք Հայաստանի եւ հայերի մասին:

- Ես Հայաստանում երբեք չեմ եղել եւ Հայաստանն իմ համար առաջին հերթին մարդիկ են: Մեծ թվով տաղանդավոր հայեր ապրում են աշխարհի այս ու այն երկրում եւ ներկայացնում են Հայաստանը: Եւ չեմ կարող հատուկ շեշտել, որ երբ շփվում ես հայերի հետ միշտ դրական էներգիա ես ստանում: Միաժամանակ ստանում ես բարություն եւ հումորի մեծ չափաբաժին: Իսկ թե ինչպես են հայերը վերաբերում ընտանիքին` միայն հիացմունք է առաջացնում: Ընտանիքում միշտ շատ են երեխաները, ընտանիքի անդամները կանգնած են մեկը մյուսի թիկունքին եւ միշտ միմյանց օգնում են, ավելին, պատրաստ են օգնել եւ օտարներին: Միայն ուժեղ մարդիկ կարող են այդպիսին լինել: Ցավոք, ես գիտեմ, որ բացի լուսավոր հատվածներից, հայ ժողովրդի պատմությունը ունի նաեւ ողբերգական հատվածներ: Ես ծանոթ չէի հայ ժողովրդի պատմությանը, բայց մի օր մեր քաղաքում հանդիպեցի Հայաստանի դրոշներով ավտոշարասյան եւ ինձ բացատրեցին, որ հայերը նշում են ցեղասպանության օրը, հարգում զոհերի հիշատակը: Սա հարգանքի արժանի քայլ է, երբ օտարության մեջ ապրող հայը շարունակում է ապրել իր երկրի առօրյայով, հարգում ավանդույթները եւ նշում տոները: Այնպես որ, Հայաստանն առաջին հերթին իմ համար մարդիկ են: Բայց լիահույս եմ, որ մի օր անպայման կլինեմ Հայաստանում, որի գեղեցկությանը ծանոթ եմ միայն լուսանկարներից: Եւ խոստովանեմ, որ շատ եմ սիրում «System of a down» խումը եւ հատկապես Sky Is Over երգը: 

- Ինչպիսին պետք է լինի ձեր իդեալական լուսանկարիչը:

- Իմ իդեալական լուսանկարիչը հենց ես եմ: Ես համապատասխան դիպլոմ ունեմ, բացի այդ կուռքեր չեմ ստեղծում, հետեւելով հայտնի Գրքի խորհրդին: Այնպես որ, ես իդեալական լուսանկարիչ չունեմ: Լուսանկարիչը նաեւ ոճաբան պետք է լինի, եւ նաեւ կարողանա ավտոմեքենան բենզին լցնել: Եկեք առաջին հերթին մարդ լինենք, ապա նոր այս կամ այն մասնագիտության ներկայացուցիչ:

- Ձեր պրոֆեսիոնալճանապարհի սկզբում ամաչում էիք մերկանալ, մասնակցել ֆոտոսեսիաներին: Ամաչում էիք լուսանկարչից, օպերատորից, նկարահանող խմբից: Ինչպես հաղթահարեցիք ամոթի զգացումը:

- Մերկ լուսանկարվելը կամ ինչպես ընդունված է ասել, նյու ոճով լուսանկարվելն առաջին հերթին բողոք էր, բացի այդ ցանկանում էի ինքնս ինձ համոզել, որ կարող եմ: Առաջին անգամ մերկ լուսանկարվել եմ, երբ դեռ 17 տարեկան էի: Իմ բախտից աշխատում էի պրոֆեսիոնալների հետ, որոնք մոլագարական հակումներ չունեին: Այդ նկարահանումներն անցում էր մի վիճակից մյուսին եւ ոչ մի պայքար էլ չկար: Այս մտքերը ես գրի եմ առել 18 տարեկանում: Ուզում եմ նաեւ շեշտել, որ բոլոր նրանք, ովքեր սպառնում են ինձ, ասում, որ իմ վրա ծծմբաթթու կլցնեն, ցանկանում իմ մահը, խոստանում այլանդակել մարմինս, կտտանքների ենթարկել, ընդամենը հաստատեցին, որ ես ամեն ինչ ճիշտ եմ անում: Եւ միաժամանակ շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր աջակցում են ինձ, ժպտում ինձ հետ միասին օգնում եւ լավ խորհուրդներ տալիս: Ես  հասկացա, որ մերկ լուսանկարվելու համար համարձակություն պետք է միայն այլասերված հասարակությունում: Աշխարհում, որտեղ չկա չար, ատելություն, ցինիզմ եւ կեղտ, մերկ լուսանկարվելն ընդամենը գեղեցիկ արվեստ է, որը պահանջում է ստեղծագործ միտք, ներշնչանք եւ հոգու գեղեցկություն: Այդ աշխարհում վախեր եւ այն հաղթահարելու համար համարձակություն չկա:

- Ունեք լուսանկար, որն ամենաշատն եք հավանում: Ինչու հենց այն:

- Գիտեք, չունեմ նման լուսանկար: Յուրաքանչյուր լուսանկար արժեքավոր է յուրովի եւ որոշակի հիշողություններ է պարունակում: Բայց գիտեք, որքան էքստրեմալ էին լուսանկարահանման պայմանները, այնքան տպավորություններն ավելի ուժգին են:

- Ամենասիրած գիրքը, զբաղումնքը, հոբին:

- Ամենասիրած գիրքը Բուլգակովի «Վարպետը եւ Մարգարիտան» է: Հոբին այն ամենն է ինչ կապված է նկարչության եւ կարուձեւի հետ:

- Ձեր երազանքի նկարահանումը: Ում մոտ կցանկանայիք նկարահանվել կամ ինչ նախագծերում:

- Երազում եմ մեծ կինոյում նկարահանվելու մասին: Ինչ վերաբերում է լուսանկարչությանը, ապա մասնակցել մի նախագծի եւ լուսանկարվել այնպես, որ մյուսները չկարողանան: Ցանկանում եմ ինձ ապացուցել, որ կարող եմ անել այն, ինչ մյուսները չեն կարող:

- Ինչպիսին կցանկանայիք տեսնել Ռուսաստանը եւ դուք ձեր լուսանկարներով պայքարում եք ինչ-ինչ սոցիալական կամ քաղաքական հարցեր լուծելու համար, թե ոչ:

- Պարզապես ես անտարբեր չեմ մեզ շրջապատող երեւույթների նկատմամբ: Մերկանալ կադրում` բարդ չէ: Բարդը հանվելն է այն նախագծում, որի օգնությամբ մարդուն կհասցնենք այս կամ այն միտքը կկարողանանք նպաստել, որ այս աշխարհն ավելի բարի եւ լավը դառնա: Ես ուզում եմ, որ իմ մերկ մարմինը կադրում մարդուն ստիպի մտածել այս կամ այն հարցի շուրջ: Ես նաեւ սիրում եմ Ռուսաստանը եւ ուզում եմ, որ այն ավելի լավը դառնա: Ես ուզում եմ, որ Ռուսաստանն այնպիսին լինի, որ այն մատնացույց անեն ամբողջ աշխարհում: Եւ ես երազում եմ, որ վերանան սահմանները եւ մարդիկ անկաշկանդ եւ առանց խոչընդոտների երկրից երկիր գնային:

Top-News.am