Աճուրդի է հանվել 1974թ. Porsche 911 մեքենան, որը պատկանել է ամերիկացի հայտնի գիտնականին
Ամերիկացի հայտնի բժիշկ եւ գյուտարար-գիտնական, դոկտոր Սիդնի Գոլդբատտին պատկանող պատմական մեքենան, որն այժմ հանված է աճուրդի, վկայությունն է այն բանի, որ դոկտոր Գոլդբատտը գնահատել է գերազանցությունն ու արտադրողականությունը, գրել է Motorious-ը։
Այս կոնկրետ մոդելը վառ արծաթավուն է եւ անցել է ընդամենը 37 567 մղոն (604 կիլոմետրից մի փոքր ավելի)։
Մեքենան աչքի է ընկնում չծերացող դիզայնով եւ ինժեներական լուծումներով, որոնցով ներկայանում է Porsche-ը, ինչպես նաեւ դոկտոր Գոլդբլատտին պատկանելու պատմությամբ, ինչն այն եզակի եւ արժեքավոր կոլեկցիոն նմուշ է դարձնում։
Դոկտոր Սիդնի Գոլդբլատը պարզապես մեքենայի տերը չէր, նա կանխատեսող էր բժշկության եւ տեխնոլոգիաների ոլորտում։ Հյատնի պաթոլոգաանատոմը եւ ձեռներեցը՝ դոկտոր Գոլդբլատտը, հիմնել եւ գլխավորել է մի քանի նորարարական ընկերություններ, ներառյալ Sunquest Information Systems-ը եւ Goldblatt Systems-ը։ Նրա ավանդը բժշկության եւ գիտության մեջ հսկայական է, իսկ նրա գործունեությունը, որը շարունակվել է մի քանի տասնամյակ, աչքի է ընկել նորարարություններով եւ պացիենտների բուժումը բարելավելու ձգտմամբ։
1997թ. նա համարվել է տարվա լավագույն ձեռներեցը Ernst & Young-ի վարկածով, իսկ նրա հետազոտություններն ու հրապարակումները մեծ ազդեցություն են ունեցել պաթոլոգիայի ոլորտում։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը