Սեփականատիրոջ ավտոտնակում 35 տարի «քնած» 1970 թվականի խորհրդանշական Lamborghini Miura P400 S-ը կհանվի աճուրդի
Gooding & Company-ն հայտարարել է, որ վերջերս հայտնաբերված 1970 թվականի Lamborghini Miura P400 S-ը, որն ավելի քան 35 տարի «քնել» էր իր սեփականատիրոջ ավտոտնակում, Pebble Beach աճուրդում այս օգոստոսին կդառնա գլխավոր ցուցանմուշը, գրում է Motorious-ը։
Տպավորիչ օրիգինալ Luci di Bosco երանգով՝ մեքենայի սրահի երկերանգ բեժ պաստառով այս հիանալի գտածոն պահպանում է համապատասխան շարժիչի համարները և թափքի դրոշմված վահանակները:
Ակնկալվում է, որ օգոստոսի 16-ին և 17-ին անցկավելիք աճուրդը կգրավի աշխարհի հավաքորդների համակ ուշադրությունը։ Miura S-ն սկզբնական արտադրության մոդելի համեմատ ենթարկվել է բազմաթիվ բարելավումների, ներառյալ՝ ուժեղացված ամրաշրջանակ, կատարելագործված կախոցը և արգելակման համակարգը:
Մոդելի բացումը և հետագա աճուրդը սիրահարներին հազվագյուտ հնարավորություն է ընձեռելու ձեռք բերել Lamborghini-ի ամենահայտնի մոդելներից մեկի չվերականգնված, նախկինում անհայտ նմուշօրինակը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը