Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վերականգնվում և արդիականացվում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը Ուսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումը Տավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել է Մ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր Հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներ Ուկրաինայի պաշտպանական բյուջեում 27 մլրդ դոլարի դեֆիցիտ է առաջացել. Կիևը սպասում է ԵՄ օգնությանը Վալտեր Գյուրջինյանը՝ ՖԻԴԵ-ի վարպետ Հրդեհ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհը Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնությունում Հայաստանն այսօր ունի երկու մասնակից Հայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի 4-րդ հորիզոնականում է Շենգավիթի համայնքային ոստիկանները համարանիշների գողությունը բացահայտեցին ժամերի ընթացքում ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարը

Վերականգնվում և արդիականացվում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճըՈւսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումըՏավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել էՄ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիրՀրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներՈւկրաինայի պաշտպանական բյուջեում 27 մլրդ դոլարի դեֆիցիտ է առաջացել. Կիևը սպասում է ԵՄ օգնությանըՎալտեր Գյուրջինյանը՝ ՖԻԴԵ-ի վարպետՀրդեհ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհըԾանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնությունում Հայաստանն այսօր ունի երկու մասնակիցՀայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի 4-րդ հորիզոնականում էՇենգավիթի համայնքային ոստիկանները համարանիշների գողությունը բացահայտեցին ժամերի ընթացքումՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՂազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՎարչապետն ԱԺ-ում ներկայացնում է կառավարության հնգամյա ծրագիրը․ ուղիղԼոռու մարզի մի քանի բնակավայրում գազամատակարարման ընդհատումներ կլինենԵՄ-ն խոստանում է շարունակական աջակցություն տրամադրել Ուկրաինային․ ԿոշտաOzon-ի պահեստները հարձակման են ենթարկվելԻրանցի հաքերները Մեծ Բրիտանիայում էլեկտրակայան են շարքից հանել․ The TelegraphՀՀ քաղաքացիության տրամադրման և դադարեցման կարգերը կվերանայվեն2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿՀանուն Իսրայելի ԱՄՆ-ն անտեսել է տարածաշրջանում իր դաշնակիցների շահերը. ՂալիբաֆԶինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել էՀայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոնՍևանում քաղաքացիները ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է
Ավտո

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի 58 կիլոմետրով

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագրին:

ՀՀ-ի համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել ըստ երեք ենթահատվածների՝

27.12 կմ երկարությամբ Հյուսիսային ենթահատված, կմ0+000 ÷ կմ27+125,


8.65 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի ենթահատված, կմ27+125 ÷ կմ35+775,

24.25 կմ երկարությամբ Հարավային ենթահատված, կմ35+775 ÷ կմ60+022 (այսուհետ՝ Ծրագիր):

«Առկա 118 կմ ճանապարհը կկրճատի, կդարձնի 60 կմ՝ Քաջարևանից մինչեւ Սիսիան: Բացի այդ, առկա 50 կմ/ժամ արագությունը կդարձնի 100 կմ/ժամ: Ամբողջովին այլ որակի ճանապարհ և ենթակառուցվածք կունենանք իր տնտեսական, տուրիստական և այլ առումներով»,-ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով նախագիծը:

Նախարարը նաև նկատեց՝ ֆինանսավորման համար վարկային ընդհանուր միջոցները մոտ 373 միլիոն եվրո է, որից ՎԶԵԲ-ի հետ 236 միլիոնի համար է նախատեսվում կնքել համաձայնագիր:

«Ընդհանուր առմամաբ շինարարության համար նախատեսվում է մինչև 2030 թվական ժամկետ և ևս 2 տարի հավելյալ այլ պատասխանատվությունների, կամ եթե թերություն լինի դրանց վերացման համար»,- ասաց Սանոսյանը:

Հարավային ենթահատվածը նախատեսվում է իրականացնել ՎԶԵԲ և ԵՆԲ համաֆինանսավորմամբ: Համաձայն ՎԶԵԲ-ի կողմից ներկայացված նախնական գնումների պլանի՝ հարավային ենթահատվածի ֆինանսավորման համար անհրաժեշտ վարկային միջոցները կազմում են 373,0 մլն եվրո, որից 236 մլն եվրոն նախատեսվում է ներգրավել ՎԶԵԲ-ից, իսկ մնացած 137 մլն եվրոն՝ ԵՆԲ-ից:

Այսպիսով՝ Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային ենթահատվածի կառուցման ֆինանսավորման նպատակով ՀՀ-ի ու ՎԶԵԲ-ի միջև նախատեսվում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագրի կնքում՝ 236 մլն եվրո արժողությամբ:

Համաձայնագրի շրջանակներում կառուցվելու է 24.25 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը մինչև 100 կմ/ժ, կբարձրացվեն երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։ Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ տրանսպորտի ներգրավմանը և տուրիզմի զարգացմանը:

Ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները ներառում են.

ասֆալտբետոնե պատվածքով 11.1մ լայնությամբ (այդ թվում՝ նաև ամրացված կողնակներ), 3 երթևեկելի գոտիներով (3.30մ) ճանապարհի կառուցում,

5 թունելների, 11 կամուրջների, 68 հեղեղատների, 43 հենապատերի կառուցում,

անվտանգ երթևեկությունն ապահովող այլ աշխատանքների իրականացում:

Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2032թ․ նոյեմբերը: