Էլ. Վարդանյան. Մտահոգությունները պետք է քննարկել, սաբոտաժը՝ ոչ
Հարցազրույց «Այլընտրանքային նախագծեր խմբի» ներկայացուցիչ Էլինար Վարդանյանի հետ:
- Օրերս տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ սփյուռքահայ ավելի քան 50 արվեստագետներ, մտավորականներ և հեղինակներ ստորագրել են հայտարարություն՝ Հայաստանի իշխանություններին կոչ անելով անհապաղ վավերացնել «Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրինագիծը: Կարծու՞մ եք, որ նրանք մտավախություններ ունեն նախագծի ճակատագրի հետ կապված:
- Նախ, կարծում եմ, որ հայտարարությունը ստորագրողների ցանկն իսկապես վկայում է այն մասին, որ առաջադեմ հասարակությունը չի կարող համակերպվել ընտանեկան բռնության հետ: Որևէ մեկը չի կարող համակերպվել այն մտքի հետ, որ հայկական ընտանիքներում բռնության կանխարգելման ուղղությամբ չպետք է տարվի համակարգված քաղաքականություն: Երեկվա հայտարարությունը հենց դա է վկայում:
- Ինչպե՞ս եք վերաբերում այն մոտեցմանը, որ նախագիծը կազմալուծելու է հայկական ավանդական ընտանիքը:
- Ես սովորաբար այս հարցին հարցով եմ պատասխանում. արդյո՞ք հայկական ավանդական ընտանիքին բնորոշ է բռնությունը կանանց և երեխաների նկատմամբ: Ինձ մոտ տպավություն է, որ կա առողջ քննարկման սաբոտաժի շահագրգռվածություն: Եթե դա այդպես է, ուրեմն մեր պետական հասարակական համակարգը խոցելի է, և վաղը կարող է հասարակական սաբոտաժի ենթարկվել ցանկացած այլ համապետական կարևորության փաստաթուղթ կամ գաղափար։ Բայց ես չեմ կարող չկարևորել այն փաստը, որ պետության վերնախավի / կամ դրա մի մասի/ և հասարակության առաջադիմական շրջանակների մոտեցումները այս հարցի վերաբերյալ համընկան։
- Հնչեցին բազմաթիվ կարծիքներ, որ նախագծում կան դրույթներ, որոնք անհրաժեշտ է փոփոխել:
- Պնդել, որ նախագիծը ավելի մանրամասն քննարկման և փոփոխությունների ու լրացման կարիք չունեն, տեղին չի լինի: Իհարկե, կարելի է նորից քննարկել, որոշ դրույթներ այլ կերպ շարադրել, որոշ փոփոխություններ անել։ Այո, նախագծում կան դրույթներ, որոնք իրավակիրառ տեսակետից բարդություններ կստեղծեն: Բայց այս հարցերի մանրամասն ուսումնասիրումը պետք է լիներ քննարկման առարկան և ոչ թե առողջ քննարկման սաբոտաժը: Հարցի պարզունակացումը արհեստական է և վտանգում է նախագիծն առավել կառուցողական և գրագետ լուծումներով կատարելագործելու հնարավորությունը: Եվ ընդհանրապես՝ ավանդապաշտություն, պահպանողականություն, ազգային մենթալիտետ և այլ ձևակերպումները չի կարելի տեղին անտեղին չարաշահել։ Այդ գաղափարների անտեղի շահարկումը (կամ միտումնավոր շահարկումը) շատ երկրներում է կասեցրել, դանդաղեցրել առաջընթացը։ Սա թակարդ է, որից պետք է խուսափել և երկրի վերնախավն է, որ պետք է կրթի ու առաջ տանի հասարակությանը։
Top-News.am


















































Պատմական գործի՞չ, թե՞ պատմական սխալ
Մանդատը սրբապատկեր չէ
«Օրենսդրական այլընտրանք» ծրագրի դասընթացը Գյումրիում
ՀՀ իշխանությունների արձագանքը ճիշտ է
Խնդիրը Նիկոլին կամ իշխանությանը դուր գալը չէ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ