Ամաչում եմ տնից դուրս գալ, անպատիվ վիճակի մեջ են մեզ դրել․ ատեստացիա չանցած մանկավարժները բողոքի ակցիա են իրականացնում
Այս որոշումը ընդունվել է 2012 թվականին, իսկ մենք պայմանագրով ընդունվել ենք ավելի վաղ, ես ընդունվել եմ 1989թ-ին, այս հրամանը ինձ վրա կարող է չտարածվել։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ատեստավորումը չանցած մանկավարժներից մեկը։ Նրանք բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍՆ-ի դիմաց։
«Երբ ինձ ընդունել են դպրոցում աշխատանքի, ես եղել եմ միջին կրթության մասնագետ, այդ ժամանակ մեզ չեն ասել, որ կգա ժամանակ, այդպիսի հրաման կլինի և այլն։ 2012-ին ընդունվել է այս հրամանը, բնականաբար մենք չենք կարողացել ստանալ բարձրագույն կրթություն՝ հաշվի առնելով ընտանեկան կարգավիճակը, պետությունը մեզ ոչնչով չի օգնել։
Մեր երեխաները զինվոր են եղել, հայրենիք են պաշտպանել, մենք մնացել ենք այս երկրում։ 2018-ին հինգ տարով երկարացրել են ժամկետը, 2023-ին լրացել է, կարող էին երկարացնել ժամկետը՝ հաշվի առնելով մեր ընտանեկան վիճակը, կարող էին 55-ից բարձր ուսուցիչներին թույլ տալ առանց որևէ նախապայմանի շարունակել իրենց աշխատանքը։ Այսօրվա դրությամբ զրոյացրել են մեր ամբողջ աշխատանքը ու մեզ դրել անպատիվ վիճակի մեջ։ Ես գյուղում ապրող ուսուցիչ եմ, այնքան ինձ վատ եմ զգում, որ ասում են՝ անգրագետ է, գնացել է, չի կարողացել անցնել, գործից ազատել են։ Ես այնքան վիրավորված եմ կառավարությունից, մենք ընտրեցինք, որ մեզ նման հայրենասեր, նիրված մարդկանց այսպիսի վերաբերմունք ցույց տա՞ն, ինչ անենք, մտածենք, որ գնացողները ավելի ճի՞շտ են եղել»,- ասաց նա։
Մանկավարժներից մեկն էլ նշեց, որ ամաչում է տնից դուրս գալ։
«34 տարի աշխատել եմ, աշակերտներս ընդունվել են բարձրագույն, երեք երեխա ունեմ, երեքին էլ կրթություն եմ տվել, այսօր ես ամաչում եմ տնից դուրս գալ, որովհետև աշակերտը կարող է ինձ բարևել, ես չկարողանամ իր բարևին պատասխանել»,- ասաց բողոքի ակցիա իրականացնող մանկավարժներից մեկը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ