Ադրբեջանն ու Ռուսաստանը կատակում են, ծաղրելով հայերին ու աշխարհին
Պաշտոնական Բաքուն հայտարարել է, թե բժիշկների յոթ բրիգադ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ Ստեփանակերտ, տեղի բնակչությանն օգնելու համար:
Գրեթե նույն պահին Արցախում գտնվող ռուսաստանցի խաղաղապահները հայտարարում են, թե իրենց պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմը չի խախտվել:
Սա սովորական ծաղր է Հայաստանի, արցախցիների, աշխարհի, եւ մեծ հաշվով հենց իրենց հանդեպ:
Ի՞նչ օգնություն, ո՞ւմ, երբ Արցախը զրկվել է իր բնիկ բնակչությունից հենց նույն Բաքվի եւ Մոսկվայի համատեղ քայլերի ու գործողությունների հետեւանքով:
Ի՞նչ ռազմական բախում, երբ Արցախում հայ չի մնացել: Ի՞նչ նկատի ունեն ռուսաստանցի խաղաղապահները: Մտածում են, որ հիմա արդեն բախումը պետք է տեղի ունենա իրենց ու ադրբեջանցիների, թե ադրբեջանական տարբեր ջոկատների միջեւ:
Ծաղր է սա, որոնց հեղինակները կկրեն ամենադաժան պատիժը, որը գոյություն ունի այս եւ մյուս աշխարհում:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ