Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ

Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան

Թաիլանդի դեսպան․ Հայկական գինին մեր երկրում մեծ շուկա գտնելու լավ հնարավորություններ ունի

NEWS.am -ին տված հարցազրույցում Հայաստանում Թաիլանդի նորանշանակ արտակարգ ու լիազոր դեսպան Կրիանգսակ Կիտիչայսարեն անդրադարձել է հայ ու թաիլանդացի ժողովուրդների բարեկամության 300-ամյա պատմությանը, ուշադրություն դարձրել երկու երկրների փոխգործակցության չգործածված պոտենցիալին ոսկերչության, զբոսաշրջության, դեղագործության ու մշակույթի ոլորտներում, նաեւ հիացմունքը հայտնել հայկական գինիներով։

-ՄԻ քիչ կպատմե՞ք Թաիլանդի հարուստ մշակույթի ու թաիլանդական ավանդույթների մասին։ Հայկական ավանդույթների հետ որեւէ նմանություն նկատո՞ւմ եք։

Թաիլանդը գտնվում է Հնդկաստանի ու Չինաստանի միջեւ խաչմերուկում, դրա համար էլ մեր երկրում երկու մշակույթների խառնուրդ է։ Բայց մենք ունենք նաեւ Մալայան թերակղզու մեր ունիկալ ավանդույթները; Ինչ վերաբերում է Հայաստանի ու Թաիլանդի նմանություններին, ես կարծում եմ, որ մեզ համար ընդհանուր է ոսկերչությունը։ 300 տարի առաջ մի շարք հայեր բնակություն են հաստատել Սիամում՝ հին Թաիլանդում։ Եվ սկսել են ոսկերչական բիզնես։ Եվ մենք ձեզնից ենք սովորել։ Մեր ժողովուրդները բարեկամական են։

 -ԻՆչպե՞ս կգնահատեիք Հայաստանի ու Թաիլանդի հարաբերությունների ներկա մակարդակը։ Ի՞նչ ոլորտներում եք դուք տեսնում հետագա զարգացման հեռանկարներ։

Երկու տարի առաջ Հայաստանի ու Թաիլանդի երկկողմանի առեւտուրը կազմում էր 34․94 մլն դոլար։Անցած տարի այդ ցուցանիշը նվազել է 2․69 մլ ն դոլարով։ Ինչը հսկայական նվազում է։ Գուցե դա պայմանավորված է ԱՊՀ երկրներում տիրող տնտեսական իրավիճակով, որոնք Հայաստանի համար արտահանման գլխավոր ուղղությունն են։ Բայց ես կարծում եմ, որ այս տարի, երբ լրանում է Հայաստանի ու Թաիլանդի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակը, մենք պետք է սկսենք նոր նախագծեր՝ բոլոր ոլորտներում երկու երկրների հարաբերությունները աշխուժացնելու համար։ Մենք ծրագրում ենք սկսել ոսկերչական արտադրանքի ինդուստրիայից, քանի որ դա ձեր ուժեղ կողմն է։ Թաիլանդը մտադիր է դառնալ ԵՏՄ հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրի մի մասը, որի մասնակիցն է նաեւ Հայաստանը։ Հետեւաբար , մենք հույս ունենք, որ այդ համաձայնագիրը կնպաստի երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը։

Մենք կցանկանայինք նաեւ ավելի շատ փոխգործակցել Հայաստանի հետ մշակութային փոխանակության ոլորտում։ Մենք արդեն ավարտել ենք մշակույթի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր կնքելու բանակցությունները։ Շուտով մենք կսկսենք այդ համաձայնագրի ստորագրման գործընթացը։ Նաեւ մենք քննարկումներ ենք ունեցել զբոսաշրջության հարցերով ձեր պետկոմիտեի հետ։ Ձեզ շատ առաջարկելու բաներ կան, չնայած Հայաստանը փոքր երկիր է։ Թաիլանդը գիտի, թե ինչպես է դա արվում։ Անցած տարի Թաիլանդ են այցելել 32․6 մլն զբոսաշրջիկներ։ Մենք կարող ենք ձեզ փոխանցել մեր փորձը, թե ինչպես կարելի է ներգրավվել Հայաստանի բրենդինգին՝ որպես ամբողջ ընտանիքով այցելությունների համար զբոսաշրջային ուղղություն։

 Մենք ունենք նաեւ ներդրումային նախագծեր։ Դուք շատ մեծ ներուժ ունեք դեղագործական ինդուստրիայում։ Եվ դա մի բնագավառ է, որը կարելի է ուսումնասիրել։ Շատ թաիլանդացի ձեռներեցներ նոր շուկաներ են որոնում։

Ինչո՞վ կարող է Հայաստանը գրավիչ լինել Թաիլանդի համար

Ձեզ համար կարող է մի քիչ անսպասելի հնչել, որ Թաիլանդում շատ են գինի խմում։ Մենք գինի ենք ներմուծում Ֆրանսիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից ու Իտալիայից։ Բայց մենք հիմա ներմուծում ենք Ավստրալիայից ու Նոր Զելանդիայից, քանի որ այդ երկու երկրների հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրեր ունենք։ Ավստրալիական ու նորզելանդական գինիների գները ավելի մրցունակ են, քան եվրոպական գինիներինը։ Հետո մենք հասկացանք, որ դուք հրաշալի գինի ունեք, այն շատ բարձրորակ է։

Դուք համտեսե՞լ եք հայկական գինի

Այո, ես արդեն համտեսել եմ ձեր գինին։ Ու ինձ շատ դուր է եկել։ Ես կարծում եմ, որ հայկական գինին Թաիլանդում մեծ շուկա գտնելու լավ շանսեր ունի, քանի որ մենք սիրում ենք նման գինի։ Եվ մենք գիտենք, ինչպես աջակցել ձեր արտադրությանը։ Դուք պետք է լրջորեն մտածեք այդ մասին, քանի որ արտահանման ամենամոտ ճանապարհը անցնում է Իրանի տարածքով։ Դա շատ երկար ճանապարհ է, մոտ 17 օրվա։ Եթե մենք կարողանանք որեւէ այլ ուղիներ գտնել լոգիստիկ տրանսպորտի համար, որպեսզի կրճատենք ճանապարհն ու ժամանակը, ձեր գինու գինն ավելի մրցունակ կլինի։

 Մենք նաեւ քննարկել ենք կրկնակի հարկադրումը բացառելու մասին համաձայնագիրն ավարտին հասցնելը։ Դրա համար էլ այս տարի իմ օրակարգում է այդ համաձայնագիրը հնարավորինս շուտ իրականություն դարձնելը։

Ինչո՞վ կարող է Թաիլանդը գրավել Հայաստանին

Արդեն ասացի, որ մեր ժողովուրդները իրար ճանաչում են արդեն ավելի քան 300 տարի։ Բայց հետաքրքիր է, որ մեր ժողովուրդները ավելի սերտ չեն փոխգործակցում։ Գուցե պատճառն այն է, որ մեր երկրների միջեւ ուղիղ չվերթներ չկան։

Հայաստանում գործում է թաիլանդական բռնցքամարտի ֆեդերացիա, ու հայը (Գեւորգ Պետրոսյանը, հայկական ծագումով իտալացի մարզիկը) երկու տարի շարունակ՝ անցած ու նախանցած տարի , թաիլանդական բռնցքամարտի չեմպիոն է դարձել։ Ես կարծում եմ, մենք պետք է այնպես անենք, որ հայերը ավելի շատ բան իմանան Թաիլանդի մասին։

news.am