Volvo XC90-ը նոր թափք ունի աղմկահարույց հնդկական DC2 Dilip Chhabria ատելիեից
Հնդիկ Դիլիպ Չհաբրիան՝ աշխարհի ամենաարդյունավետ ավտոդիզայներներից մեկը, դժվարություններ ունի եւ, այնուամենայնիվ, շարունակում է աշխատել։ Նրա վերջին նախագիծը՝ 4 տեղանի քրոս-կուպեն, պատրաստվել է շվեդական Volvo XC90 քրոսովերի հիման վրա։ Այս մասին գրել է «Колеса»-ն։
DC2 Dilip Chhabria-ն DC Design նախկին ընկերությունն է, որը հիմնվել է անցած դարավերջին հնդիկ դիզայներ Դիլիպ Չհաբրիայի կողմից։ DC2 Dilip Chhabria-ի պաշտոնական կայքում նշվել է, որ աշխատանքի 26 տարիների ընթացքում նրա ընտանիքին պատկանող ընկերությունը ստեղծել է ավելի քան 800 դիզայն-նախագիծ եւ թողարկել ավելի քան 5 000 ավտոմեքենա, որոնցից ամենահայտնին DC Avanti-ն է։ Ներկայացնում ենք DC Design-ի այլ նախագծերը, որոնցով ընթերցողը կարող է պատկերացում կազմել Դիլիպ Չհաբրիայի ճաշակի մասին։
Չհաբրիան ավտոդիզայն սովորել է ԱՄՆ-ում եւ աշխատել է General Motors-ում։ 2020թ. Հնդկաստանի իշխանությունները Չհաբրիային խարդախության, փաստաթղթերի կեղծման եւ փողերի լվացման մեղադրանք են ներկայացրել, եւ, ըստ տեղեկությունների, գործի հետաքննությունը դեռ ավարտված չէ։ Այդ ընթացքում Չհաբրիան հիմնել է նոր ընկերություն եւ շարունակում է գործել՝ սթոք մեքենաների հիման վրա մեկանգամյա եւ փոքր քանակությամբ մեքենաներ է արտադրում։ Չհաբրիան աշխատոււմ է օրական 12-14 ժամ եւ օրական ստեղծում մոտ 50 էսքիզ։
Քրոս-կուպեն հնդկական ընկերությունը ներկայացրել է մայիսի սկզբին, հիմքում Excellence թոփ-տարբերակն է։ Արտաքնապես դա երեւում է միայն հետեւի հայելիներից, իսկ մնացած ամեն ինչ լրիվ նոր է։ Մեծ դռները՝ ճայի թեւերի նման, ունեն օդանցքներ իջեցվող ապակիների փոխարեն, իսկ երկրորդ շարքի ուղեւորները չունեն կողապակիներ։
Սրահը լիովին նոր է, բայց պահպանվել են շվեդական քրոսովերի առջեւի վահանակը եւ էլեկտրոնիկան։ Սրահը բաժանված է երկու մասի՝ Bugatti Chiron-ի տիպի։
Թե որքան արժե DC2 Dilip Chhabria-ը՝ հայտնի չէ, ատելիեն պատրաստ է գնի մասին տեղեկացնել պոտենցիալ գնորդներին անձնական հարցման դեպքում։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը