Իսկ ի՞նչ է հայրենասիրությունը եւ ինչ է իրականում հայրենիքը
Մինչ հայրենասիրությանն անդրադառնալը, համառոտ խոսենք այն մասին, թե ինչ է հայրենիքը, հատկապես այն իրավիճակում, երբ մեզ համառորեն փորձում են համոզել, որ հայրենիքը միայն պետության սահմաններում է կամ ընդհանրապես գոյություն չունի եւ այն հորինվածք է:
Իսկ մի՞թե հայրենիք չունեն այն ժողովուրդները որոնք պետություն չունեն կամ կորցրել են պետականությունը: Իսկ ո՞րն է այն ժողովրդի հայրենիքը, որի սահմանները կրճատվել են:
Հայրենիքը տարածք է որտեղ ժողովուրդն ապրում է կերտելով իր պատմությունը, կենցաղը, վարք ու բարքը, փոխելով իր սերունդը, ունենալով իր պետական կառուցվածքը, հաճախ նաեւ չունենալով այդ պետական միավորը, սերունդներին է ժառանգում իր քաղաքակրթության արժեքները։
Աշխարհի յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր հայրենիքը։ Գուցե կա անհայրենիք մարդ, բայց անհայրենիք ազգ չկա, գոյություն չունի:
Հայրենիքը նաեւ Աստծո մի մասնիկն է, որը տրվել է մեզ, որը խնամքի եւ հոգածության կարիքն ունի:
Ի վերջո հայրենիքն այն է, ինչն ազգերը, ժողովուրդներն ընկալում են որպես իրենց ազգային կամ էթնիկ ինքնության անքակտելի մաս։ Այս իմաստով՝ ազգը եւ հայրենիքը անբաժանելի ամբողջություն են։
Այնպես որ, մեր հայրենիքը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունն են, այլ նաեւ բոլոր այն քաղաքներն ու գյուղերը, գետերն ու լեռները, դաշտերն ու սարերը, որոնք համարում ենք մեր հայրենիքը: Քանի դեռ կան մարդիկ, որոնք իրենց համարում են մշեցիներ, ուրեմն Մուշը եւս մեր հայրենիքն է: Քանի դեռ կան Կարսն ու Վանը, Սիսն ու Ադանան, Էրզրումն ու Բյուրակնը իրենց հայրենիքը համարող մարդիկ, ուրեմն բացի ՀՀ եւ ԱՀ տարածքներից հայրենիք է նաեւ այդ մեծ ամբողջությունը:
Իսկ ի՞նչ է հայրենասիրությունը: Այն բոլոր նորմալ մարդկանց համար սովորական մի բան է, որի մասին ոչ պետք է թմբկահարել, ոչ խոսել, ոչ էլ երգել: Ասել հայրենասեր եմ, նույնն է, թե այստեղ այնտեղ անդադար ասել, թե ծնողասեր եմ:
Հայրենասիրությամբ պետք է ապրել, աշխատել, քայլել, արարել...


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն