Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ

Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան
Խմբագրի սյունակ

Արկադի Անդրեասյան. Քանի դեռ Հայրապետյանն այնտեղ է, ֆուտբոլն այս վիճակում կլինի

Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է երկու տարով որակազրկվելու մասին որոշումը:

Պարոն Անդրիասյան, ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեն Ձեզ որակազրկեց երկու տարով: Ինչպիսի՞ն է Ձեր արձագանքը: Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել:

Ես չգիտեմ՝ ինչ որակազրկման մասին է խոսքը: Ի՞նչ որակազրկում… Ես տեղյակ չեմ: Ես մասնակցե՞լ եմ, որ տեղյակ լինեմ: Իրենք հավաքվել են, իրենք ինչ-որ քննարկումներ են իրակացրել, ես որեւէ տեղեկություն չունեմ: Ես ներկա չեմ եղել, չգիտեմ՝ ինչ որոշում է, ինչ որակազրկում է:

Երբ ավելի մանրամասն տեղեկանաք Ձեր որակազրկման մասին, ի՞նչ քայլեր կնախաձեռնեք: Ի՞նչ հիմք ունի Ձեզ որակազրկելը:

Ես չգիտեմ: Չգիտեմ՝ ինչ որոշում են կայացրել…

Որոշում է կայացվել՝ Հայաստանի առաջնության «Արարատ» - «Գանձասար-Կապան» խաղին Ձեր ոչ մարզական պահվածքի համար ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից զրկել 2 տարի ժամկետով՝ մինչեւ 2019թ. սեպտեմբերի 20-ը:

Յա՛, հա՞…Դե թող զրկեն, հետո ինչ… Ես տեղյակ չեմ՝ ինչ եք ասում: Ես այդ մասին ոչինչ չգիտեմ, այս որոշման ժամանակ ներկա չեմ եղել, մեր թիմից որեւէ մեկին չեն կանչել, ներկա չեն եղել, որտեղից պետք է իմանամ:

Ինչ ուզում են, անում են: Զանգ տվեք իրենց, իմացեք՝ էտ ոնց են զրկում, ինչ հիմքեր ունեն որակազրկելու: Առանց մարդուն տեղյակ պահելու ինչպե՞ս են որակազրկում, այն էլ 2 տարով, մի հատ տեղյակ չեն պահում՝ ինչ պատճառով են որակազրկում: Ի՞նչն են հիմք ընդունել, որ որակազրկել են:

«Արարատը» Հայաստանի առաջնությունում 5 խաղ է խաղացել, 16 հատ դեղին քարտ են տվել, պետք է հետաքրքվել իրականում՝ ինչ հիմքով են այդքան դեղին քարտ տվել: Ի՞նչ է նշանակում՝ 5 խաղում 16 դեղին քարտ:

Ամեն դեպքում, ի՞նչ քայլեր կձեռնարկեք:

Ես ոչինչ չգիտեմ, որ ինչ-որ բան ձեռնարկեմ (ծիծաղում է): Միայն գիտեմ, որ 5 խաղ եմ անցկացրել, 16 դեղին քարտ ստացել: Երբ ամեն ինչ ավելի մանրամասն եւ ստույգ իմանամ, իհարկե, մի բան կասեմ: Ես մարզումից եմ վերադարձել եւ տեղյակ չեմ՝ ինչու են հավաքվել, ինչ են քննարկել, մենք չենք մասնակցել, բայց առանց մեզ որոշում են կայացրել, դեռ ինձ էլ որակազրկել: Առանց մեզ դավեր են անում հա՞:

«Գանձասար-Կապանի» հետ խաղացել ենք, պարտվել ենք: Այդպես պետք է եղել, որ պարտվել ենք: Հետո ի՞նչ: Այդ խաղի ընթացքում իմ թիմի ֆուտբոլիստներին 4 հատ դեղին քարտ տվեցին, որից 3-ը մեր ֆուտբոլիստներին տվել են խոսելու համար: 4-ից 3-ը զուտ խոսելու համար:

Խաղի ընթացքում Ձեզ դա՞ է զայրացրել:

Բա իհարկե: Խաղի ընթացքում 4 դեղին քարտ է տալիս, 3-ը միայն խոսելու համար, ինչպես չզայրանաս: Մեր ֆուտբոլիստին հարվածում են, մրցավարը հարվածողին դեղին քարտ չի տալիս, իմ ֆուտբոլիստներին է տալիս՝ խոսելու համար: Ու այդպես, 5 խաղի ընթացքում՝ 16 դեղին քարտ:

Դուք միտումնավորություն տեսնո՞ւմ եք այս ամենում:

Բա իհարկե… Սա միտում է: Վերցնում են այսպես բաներ են անում: Բա որ միտում չի, ուրիշ ինչ է՝ 5 խաղում 16 դեղին քարտը: «Շիրակի» հետ այնտեղ խաղացել ենք, ոչ մի դեղին քարտ չի եղել: Այստեղ որ խաղը խաղում ենք, ամեն խաղին 3 հատ անիմաստ դեղին քարտ են տալիս: Այդպես է. որ մեզ, ֆուտբոլիստներին նյարդային վիճակից հանեն, այսպիսի բաներ են անում:

Մի քանի տարի առաջ ֆեդերացիայի հետ նորից պրոբլեմ եղավ: Զրկել տվեցին ֆուտբոլից: Հետո ի՞նչ… Իրենք հիվանդ մարդիկ են:

Ուզում եք ասել՝ հնո՞ւց եկած դավադրություն է:

Այո…Այո… Քանի դեռ Հայրապետյանն այնտեղ է, մեր ու ձեր ֆուտբոլն այս վիճակում կլինի:

Ինչպե՞ս է շարունակվելու Ձեր աշխատանքը, թիմի հետ աշխատանքը:

Ես թիմի հետ նորմալ շարունակում եմ իմ աշխատանքը: Իրենց որոշումը որ լինի, թող լինի, ի՞նչ անեմ…

Ես խորհուրդ կտամ՝ լրագրողները ուսումնասիրեն, թե այդ ինչեր են անում, որ մեր ֆուտբոլն այս վիճակում է:

Լուսինե Շահբազյան

NEWS.am Sport