Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այսօր՝ օգոստոսի 12-ին, միլիոնավոր մարդիկ կկարողանան դիտել լիակատար արևային խավարում Ավանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի 30 փաթեթ են հայտնաբերել Կոլումբիայում հայրը մարմնով փլատակներից պաշտպանել է երկամսական փոքրիկին Քննարկվել են մինչև 200 հզր դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրության հնարավոր սցենարները Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից «Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար Կադիրովը հրաժարվել է չեչեններին ուղարկել Ուկրաինայում պատերազմելու՝ հանուն «ռուսական աշխարհի». The Economist Ադրբեջանն ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունն ականազերծման հարցում. Axios Հիմնանորոգվում է դեպի Շամբի ջրամբար տանող 3.2 կմ երկարությամբ ավտոճանապարհը Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինհրապարակներում Ուկրաինան ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրել տարածքների ականազերծման հարցում ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին

Այսօր՝ օգոստոսի 12-ին, միլիոնավոր մարդիկ կկարողանան դիտել լիակատար արևային խավարումԱվանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի 30 փաթեթ են հայտնաբերելԿոլումբիայում հայրը մարմնով փլատակներից պաշտպանել է երկամսական փոքրիկինՔննարկվել են մինչև 200 հզր դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրության հնարավոր սցենարներըԿիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համարԿադիրովը հրաժարվել է չեչեններին ուղարկել Ուկրաինայում պատերազմելու՝ հանուն «ռուսական աշխարհի». The EconomistԱդրբեջանն ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունն ականազերծման հարցում. AxiosՀիմնանորոգվում է դեպի Շամբի ջրամբար տանող 3.2 կմ երկարությամբ ավտոճանապարհըՔաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինհրապարակներումՈւկրաինան ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրել տարածքների ականազերծման հարցումԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանինԹուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցինՀայաստանը շարունակել է բարեփոխումները, սակայն պահպանվում են խնդիրները. ԵՄԿասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԵրիտասարդների նորարար մոտեցումները էական ներդրում են երկրի բնապահպանության գործում․ ՇՄ նախարարՄեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունըԳիշերային հարձակում Կրասնոդարի երկրամասի վրաԵթե TRIPP-ը լինի տարանցիկ ճանապարհ, մի բան էլ կողմ կլինենք դրա զարգացմանը և խաղաղության հաստատմանը. Հայկ ՖարմանյանՔննարկումներ՝ ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալԿասեցվել է «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄՆոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆՈրքան ավելի բաց ճանապարհներ և ավելի շատ հնարավորություններ լինեն, դա Հայաստանի օգուտն էԵթե ձեր երազանքների կաթողիկոսը պիտի բազմազավակ հայր լինի, ուրեմն դա ձեր արժեհամակարգն է. Ա.Դավոյան Միակ նպատակն է՝ խթանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում. ԷրդողանBarbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարովՖրանսիան կրկին շոգի ալիք է ապրումՎլահովիչը կարիերան կշարունակվի թուրքական «Բեշիկթաշում»Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՔննարկվում է ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցըԿալանքի հարցը երկար քննարկվել է. Ջուլհակյան«Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դպրոցականների համար» դասընթացն ամփոփվեց Mini CTF (Capture The Flag) մրցույթովՌուսաստանը հայելային պատասխան է տալու առևտրային նավերի զավթման փորձերին. ՊուտինԱֆղանցի աղջիկները շարունակում են զրկված մնալ միջնակարգ կրթություն ստանալու իրավունքիցԵկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալխաս ՂազարյանՌուս-ուկրաինական պատերազմում փոխադարձ հարվածները շարունակվում ենՀարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթությունՀայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Արման ԵղոյանԱդրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսովՎենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FTՀրշեջ-փրկարարները մարել են մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանըՊանամայի ջրանցքով նավերի անցման արժեքը հասել է ռեկորդային թվիԵրիտասարդությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի շարժիչ ուժերից է․ ՄԻՊՆոր ԱԺ, նոր դերաբաշխում․ ի՞նչ են ակնկալում քաղաքացիները իշխանությունից ու ընդդիմությունիցԱյս Սահմանադրությամբ ՀՀ-ին միշտ հնարավոր կլինի ներքաշել ինչ-որ կոնֆլիկտի մեջ ու վտանգի տակ դնել ՀՀ պետականությունը. ՉախոյանԹուրքիան և Իրանը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման հարցերըԳլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ«Գութան» փառատոնն այս տարի նվիրված է պարարվեստի նշանավոր գործիչ Գագիկ Գինոսյանի ծննդյան 60-ամյակինԵրիտասարդների հաջողությունը նաև Հայաստանի Հանրապետության հաջողությունն է․ ԿԳՄՍ նախարար
Խմբագրի սյունակ

Դեսպան Ռիչարդ Միլսը՝ Սասնա ծռերի գործի, կոռուպցիայի դեմ պայքարի ու ներդրումների մասին. բացառիկ հարցազրույց (Տեսանյութ)

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան պարոն Ռիչարդ Միլսը բացառիկ հարցազրույց է տվել «Ա1+» հեռուստաընկերությանը։ Այն ներկայացնում ենք ամբողջությամբ։

Պարոն դեսպան, մեր հարցազրույցի օրը համընկել է վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակման մեկ տարվա հետ։ Եվ սկսենք Կառավարության ու Ձեր հարաբերություններից։ ԱՄՆ – Հայաստան տնտեսական համագործակցությունը հայաստանցիներին հուզող հարցերից է։ Ձեր գնահատմամբ, Հայաստանի նոր կառավարության օրոք որքանո՞վ է բարելավվել ներդրումային միջավայրը։ Կա՞ն արդյոք ամերիկյան ընկերություններ, որ պատրաստվում են գալ այստեղ, ներդրումներ կատարել։ Կոնկրետ, արդեն իսկ տեսանելի արդյունքներ ունե՞նք։

Ռիչարդ Միլս – Նախ՝ շնորհակալ եմ Ձեր լսարանի առաջ հանդես գալու հնարավորության համար։ Չէի ասի, որ այստեղ՝ Հայաստանում, շատ ամերիկյան ընկերություններ կան, բայց ամերիկյան ընկերությունների շրջանում կա հետաքրքրություն շուկայի նկատմամբ։ Մենք փորձում ենք շուկայի հնարավորությունները ներկայացնել նրանց։ Ինչպես նշեցիք, լրանում է վարչապետի պաշտոնավարման մեկ տարին, նաև Միացյալ նահանգներում մենք ունենք նոր վարչակազմ, և նշանակալի է այն հանգամանքը, որ երկու երկրների կողմից էլ տնտեսական հարաբերությունները կարևորվում և շեշտադրվում են։

Գործարար համայնքում հետաքրքրությունից զատ, մենք տեսնում ենք նաև կառավարությունների մակարդակում հետաքրքրություն՝ գործարար-տնտեսական կապերի խթանման ուղղությամբ։ Երեկ ունեինք պատվիրակություն Միացյալ նահանգներից՝ ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի գրասենյակի ներկայացուցիչները, որոնք այստեղ էին՝ խոսելու, ներկայացնելու այն հնարավորությունները, որոնք թույլ կտան Հայաստանին ապրանքների արտահանում իրականացնել Միացյալ նահանգներ։

Տեղին չի լինի նշել կոնկրետ ընկերությունների անուններ, որոնք հետաքրքրված են տնտեսավարելու հեռանկարով, սակայն ես կնշեմ ոլորտները, որտեղ կա ամերիկյան ներդրումների հետաքրքրությունը, մասնավորապես՝ հետաքրքրված են Տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, էներգետիկայի, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներով։

Մենք նախանձով ենք նայում մեր հարևաններից որոշներին, որտեղ ամերիկյան կապիտալն ավելի շատ է ներկայացված, քան Հայաստանում։ Վստահ եմ՝ ամերիկացի գործարարները կիսվել են Ձեզ հետ, թե ինչու են վարանում Հայաստան գումար բերելու, բիզնես սկսելու հարցում։

Ռիչարդ Միլս – Ուզում եմ նշել գործարար շրջանակների հետաքրքրությունը Հայաստանում ներդրումների նկատմամբ, իրազեկվածությունը Հայաստանում առկա հնարավորությունների մասին, այն պլյուսների մասին, որ կան Հայաստանում օտարերկրյա ներդրողների համար։

Համար մեկ գործոնը կնշեմ այն, որ Հայաստանում կա բարձր որակավորում ունեցող աշխատուժ։ Ցանկացած ներդրող՝ լինի ամերիկացի, չինացի կամ գերմանացի, երբ դիտարկում է ներդրում կատարելու հնարավորությունները, կարևորում է գործարար միջավայրը։ Եվ այստեղ, անշուշտ, շտկման կարիք ունեցող ոլորտներ կան։ Կառավարության հետ այս հարցերի շուրջ անկեղծ, շիտակ քննարկումներ ունեցել ենք, վարչապետի հետ խոսել ենք այս հարցերի շուրջ, նա հարցրել է՝ ի՞նչն է մտահոգում ամերիկյան գործարարներին, և ես ներկայացրել եմ մեզ մտահոգիչ հարցերի շրջանակը։

Առանձնացնեմ մի քանիսը, մասնավորապես՝ մեծ կարևորություն ունի մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը։ Եթե ամերիկյան ընկերությունը աշխատում է իր բրենդի ձևավորման, զարգացման շուրջ, այնպիսի ընկերություն, ինչպես օրինակ, ՄաքԴոնալդսն է կամ մյուսները, ապա կարևոր է , որ նրանք իմանան, եթե իրենց բրենդն անօրինական կերպով օգտագործվի, դրա դեմ կլինեն անհրաժեշտ միջոցառումներ։

Մտավոր սեփականության իրավունքների ապահովումը կարևոր է նաև հայաստանյան տնտեսավարողների համար։ Հայաստանում ՏՏ ոլորտի շատ երիտասարդներ աշխատում են, ձևավորում են ծրագրային ապահովումներ, բջջային հավելվածներ և անչափ կարևոր է, որ նրանք, որ օգտագործում են այդ ծրագրերը, հավելվածները, վճարեն դրա դիմաց, ոչ թե գողանան կամ կրկնօրինակեն այն։

Մյուս մտահոգությունները, որ հնչեցվում են, վերաբերում են թափանցիկության բացակայությանը, մաքսային կանոնակարգերին, բիզնես ոլորտի հարկային համակարգին, և նաև դատական համակարգի հետ կապված մտահոգություններ կան։ Ամերիկյան ընկերությունների համար անչափ կարևոր է, որ եթե բիզնեսի հետ կապված որևէ դատավեճ լինի, դատարանը կարողանա այնպիսի մոտեցում ցուցաբերել, ինչպիսի վերաբերմունք կցուցաբերվեր մնացածների նկատմամբ։

Կոռուպցիա։ Դեռ այս տարվա սկզբին Դուք քննադատեցիք Հայաստանի իշխանություններին՝ նշելով, որ վարչապետի գլխավորած Հակակոռուպցիոն խորհուրդը առաջընթաց չի գրանցել։ Եվ արդեն Հայաստանում ստեղծում են հերթական մարմինը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Խոստանում են, որ նախորդից դրականորեն կտարբերվի։ Ձեր կարծիքով ի՞նչն է մեզ խանգարում տեսանելի առաջընթաց ունենալ, և արդյո՞ք այս անգամ լավատես լինելու հիմքեր ունենք։

Ռիչարդ Միլս – Ցանկացած երկրում, ցանկացած հասարակության մեջ կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասնելու համար կարևորվում է քաղաքական կամքը ամենավերին օղակից, օրենքների հավասար կիրառումը։ Վերջին մեկ տարվա ընթացքում, այն, ինչ հուսադրող է ինձ համար, այն է, որ Կառավարության կողմից լրջորեն գիտակցվում է կոռուպցիայի խնդիրը և նաև գիտակցվում է, որ հասարակությունը ցանկանում է, որ Կառավարությունն այդ խնդիրը կարգավորի։ Վարչապետի, փոխվարչապետի, Արդարադատության նախարարի, Դատախազի, Հատուկ քննչական ծառայության և մյուսների հետ մենք խոսել ենք այս հարցերի շուրջ։

Կարևոր է, որ օրենքները կիրառվեն, ապահովվի հավասարությունը դատական համակարգում, և բոլոր նրանք, որոնք կաշառքի կամ կոռուպցիոն դրսևորումների հետ առնչություն կունենան, ենթարկվեն պատասխանատվության։ Իրավացի եք, որ հակակոռուպցիոն խորհրդի կողմից վերջին մեկուկես-երկու տարիների ընթացքում առաջընթացի բացակայության վերաբերյալ ես իմ մտահոգությունը հայտնել եմ։

Քանի որ մենք ունենք բարեկամներ Հայաստանի կառավարության, քաղաքացիական հասարակության շրջանակներում, մենք կարողացանք նշել, որ մենք ցանկանում ենք վերանայել հակակոռուպցիոն խորհուրդը, որ թերևս դա ամենաարդյունավետ մոտեցումը չէ։ Հակակոռուպցիոն խորհրդի համար մեր կողմից նախատեսված ֆինանսական աջակցությունն ամբողջովին չի հատկացվել, 10%-ից պակաս գումարն է հատկացվել, մնացած գումարները մինչև այժմ դեռևս կան, և մենք այս պահին շարունակում ենք խոսել կառավարության հետ, որպեսզի կարողանանք գտնել այն ուղիները, որտեղ առավել օգտակար ձևով հնարավոր կլինի ուղղորդել այդ միջոցները, միգուցե՝ մեկ այլ նպատակով։

Ես ձեզ պարզ կասեմ. այդ գումարները ամերիկյան հարկատուների միջոցներն են, և ինձնից առավել մեկը շահագրգռված չէ,որ այդ միջոցներն առավել արդյունավետ օգտագործվեն։ Մենք ցանկանում ենք արդյունքներ տեսնել, արդյունքներ Կառավարությունից, եթե մենք շարունակելու ենք այս ոլորտում միասին աշխատել։ Ես, Միացյալ նահանգների կառավարությունը ցանկանում ենք ի վերջո արդյունքներ տեսնել կոռուպցիայի դեմ պայքարում, գործեր տեսնել թերևս նաև ազդեցիկ մարդկանց դեմ, որոնք ներգրավված են նման գործելակերպերում։

Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում տեսել ենք կոռուպցիայի հետ կապված գործեր դատավորների նկատմամբ։ Այդ գործերը դեռ քննության ընթացքում են, և դրանց վերջնական հանգուցալուծումը չկա։ Ուզում եմ նշել, որ պետք է լինեն այլ գործեր ևս՝ քաղաքական, տնտեսական ազդեցիկ կապեր ունեցող մարդկանց հետ, որոնք միգուցե ներգրավված են կոռուպցիայի հետ կապված գործերում։

Շատերն են հասկանում, որ նույնիսկ Հայաստանի անվտանգությանը վերաբերող հարցերում մեր իշխանությունը սուվերեն որոշումներ կայացնելու խնդիր ունի։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ գործիքներ են անհրաժեշտ մեր ինքնիշխանությունն ամրապնդելու համար, և արդյո՞ք ԱՄՆ–ն իր անելիքն այստեղ տեսնում է։

Ռիչարդ Միլս – Երբ խոսում ենք ինքնիշխան, ժողովրդավարական պետությունների մասին, մենք նկատի ունենք, որ այդ երկրում որոշումներն ընդունվում են երկրի, ժողովրդի լավագույն շահից։ Այն, ինչը հնարավորություն է տալիս նման որոշումներ կայացնել բաց, ժողովրդավարական հասարակության մեջ, դա հասարակությանը լսելն է, ինչի հիման վրա Կառավարությունը կարողանում է երկրի, ժողովրդի լավագույն շահերից ելնելով որոշումներ կայացնել։

Մենք փորձում ենք Հայաստանին օգնել ավելի ինքնիշխան լինել, կայացնել որոշումներ, որոնք բխում են երկրի, ժողովրդի լավագույն շահերից, մեր ջանքերը՝ դրան հասնելու, իրականացվում է կառուցակարգերի ամրապնդման միջոցով, այն հաստատությունները, որոնք թույլ են տալիս լսել, հասկանալ, թե մարդիկ ինչ են ցանկանում և այդ օղակները ներառում են քաղաքացիական հասարակությունը, անկախ լրատվամիջոցները, ազատ, արդարացի ընտրությունների անցկացումը, երբ ընտրական բանավեճերից հետո մարդիկ կարողանում են իրենց ձայնը տալ իրենց նախընտրած թեկնածուներին։ Ահա այս կերպ է Միացյալ նահանգները փորձում աջակցել Հայաստանին՝ որպես ինքնիշխան պետություն կայանալու հարցում։

Պետության ինքնիշխանության կայացմանը նաև օգնում է երկրի տնտեսական բարեկեցությունը, տնտեսական բարեկեցություն, որը բաշխվում է բոլոր օղակներում։ Այդ նպատակից ելնելով էլ Միացյալ նահանգները աշխատում է Հայաստանի հետ տնտեսական աճ և բարեկեցություն ապահովելու ուղղությամբ, ինչը կօգնի, որ Հայաստանը առավել ինքնիշխան ընտրություններ և որոշումներ կայացնի։

Պարոն Միլս, ամեն տարի Ձեր պետությունը 3 միլիոն դոլարի օգնություն է տրամադրում Հայաստանի իրավական համակարգին։ Կարծում եք արդյունավե՞տ են ծախսվում այդ գումարները, հաշվի առնելով, որ ոստիկանության, դատախազության, քննչական մարմինների, դատարանների նկատմամբ հանրային վստահությունը ցածր մակարդակի վրա է։

Ռիչարդ Միլս – Եթե ես վստահ չլինեի, որ միջոցները արդյունավետ են ծախսվում, չեն օգնում առաջ շարժվել դատաիրավական բարեփոխումների ասպարեզում, ապա ծրագիրը հենց հաջորդ օրը ես դադարեցնել կտայի։ Կարծում եմ, որ դատաիրավական համակարգում վստահության ձևավորման, անաչառության կայացմանն ուղղված աշխատանքները երկար ժամանակ են պահանջում, և նաև բարդ է այդ ոլորտում աշխատանքներ իրականացնելը, աշխատատար գործընթաց է իրենից ներկայացնում։ Հայաստանում հենց այդպես էլ ընթանում են այդ աշխատանքները, սա, սակայն, արդարացում չէ։ Բայց, այնուամենայնիվ, իրողությունն այն է, որ դատաիրավական համակարգը չի գտնվում այնտեղ, որտեղ մենք կուզեինք այն տեսնել։

Այստեղ, իհարկե, հաջողություններ կան, և պետք է նաև այդ հաջողությունները նկատել, օրինակ՝ աշխատանքներ, որ ուղղված են եղել պաշտպանական կողմի փաստաբանների կարողությունների ամրապնդմանը, էլեկտրոնային նախագծերի պատրաստմանը, ինչը դատական փաստաթղթերն առավել հասանելի է դարձնում, այս ուղղությամբ, անշուշտ, աշխատանքները պետք է շարունակել։

Մենք նաև իրավապահների հետ ենք աշխատել, ու նաև հնարավոր է եղել որոշակի դրական տեղաշարժեր ապահովել այնպիսի հարցերում, ինչպիսիք օրինակ, ցույցերի, հանրահավաքների ժամանակ ամբոխի կառավարման գործառույթների իրականացումն է։ Այստեղ, անշուշտ, մենք դրական տեղաշարժեր ենք տեսնում, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ապահովումը իրավապահ գործողությունների իրականացման ժամանակ։ Բայց դեռևս խնդիրներ լինում են և մենք պետք է շարունակենք աշխատել այս ուղղություններով։

Նաև ուզում եմ նշել, որ ինչպես ես, այնպես էլ իմ նախորդ գործընկերները իրավապահ, դատաիրավական ոլորտում մշտապես դիտարկում ենք ծրագրերը, որ իրականացվում են, վերանայում ենք դրանք։ Իմ պաշտոնավարման ժամանակահատվածում մենք որոշակի փոփոխություններ այս ծրագրերի ուղղվածություններում արել ենք։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում իրավապահ և դատաիրավական համակարգին մեր աջակցության թիրախում եղել են հիմնականում երկու հարցեր՝ կոռուպցիայի դեմ պայքար և մարդու հիմնարար իրավունքների ապահովում։

Այդուամենայնիվ, պարոն Միլս, անպատիժ են մնում պետության կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը, հիշենք թերևս ամենաթարմ դեպքը։ Անցած տարվա հուլիսին Երևանում ոստիկանական ուժերը զանգվածային բռնություններ իրականացրին քաղաքացիների, լրագրողների նկատմամբ, օրենքի խախտմամբ հատուկ միջոցներ կիրառեցին։ Դուք անձամբ եք այցելել հիվանդանոց և լավ տեղյակ եք, թե ինչ վնասվածքներ են ստացել մարդիկ։ Անցել է 1 տարի, բայց որևէ իրավապահ դատարանի առաջ չի կանգնել։ Ի՞նչ գնահատական տալ սրան։

Ռիչարդ Միլս – Իրավացի եք, այո, անցած տարի ես հիվանդանոցներում այցելեցի այն մարդկանց, որոնք վնասվածքներ էին ստացել հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը տեղի ունեցած դեպքերի հետևանքով և շատ ցնցող բաներ ես տեսա։

Դեռ այն ժամանակ, և մասնավոր զրույցներում և հրապարակավ ես իմ դիրքորոշումը հայտնեցի։ Այդ օրերին, անշուշտ, ոստիկանության նկատմամբ շատ ճնշումներ կային՝ օրեր շարունակ ընթացող ցույցերի, հանրահավաքների հետևանքով, բայց դա չէր կարող արդարացնել ոստիկանության կողմից բռնության նման դրսևորումները, հատկապես՝ լրագրողների նկատմամբ։

Մինչ այդ օրը ոստիկանությունը կարծես բավականին լավ իրականացնում էր իր աշխատանքը՝ հնարավորություն տալով մարդկանց խաղաղ հանրահավաքների միջոցով իրենց բողոքն արտահայտել, և տեսնելով այդ բռնությունները դա շատ հուսախաբ արեց մեզ։ Մենք կոչ արեցինք, որ այդ օրվա միջադեպերի հետ կապված անցկացվեն համակողմանի քննություններ և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։

Այդ մասին մենք նաև Կառավարության հետ մեր մասնավոր զրույցներում նշեցինք։ Անցած տարի այս հարցին անդրադարձ եղավ նաև մեր կողմից պատրաստվող ամենամյա Մարդու իրավունքների զեկույցում։ Այս տարի ևս զեկույցում այս հարցին անդրադարձ կլինի, մասնավորապես, թե որքանով արդյունավետ կամ ոչ արդյունավետ էին իրավական միջոցները, որոնք կիրառվեցին այս միջադեպերի, այս բռնությունների հետ կապված։

Կարծում ենք, հետևում եք «Սասնա ծռեր» խմբի անդամների, ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի դատավարություններին։ Խոչընդոտվում է փաստաբանների մուտքը դատարան, ինչի արդյունքում մեղադրյալները զրկվում են պաշտպանության իրավունքից և դատական պրոցես է ընթանում՝ որոշ դեպքերում առանց ամբաստանյալների, որոշ դեպքերում՝առանց փաստաբանների։ Ձեր կարծիքով, սա մարդու իրավունքների պաշտպանության, այդ գաղափարների հետ ընդհանրապես առնչություն ունեցո՞ղ իրավիճակ է։

Ռիչարդ Միլս – Մենք հետևում ենք այդ գործերի ընթացքին, բայց ես, որպես Միացյալ նահանգների դեսպան Հայաստանի իրավական համակարգում քննվող որևէ գործի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չեմ կարող անել։ Ընդհանուր առմամբ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի իրավական համակարգում այս և ցանկացած գործընթացի հետ կապված, ապահովվեն իրավունքները և պատշաճ դատավարական ընթացակարգերը։

Դրա համար կարևոր է, որ կանոնները հստակ լինեն՝ ովքեր իրավունք ունեն լինել դատարանի դահլիճում, ինչ կարող են իրենց հետ ունենալ, մեր օրերում շատ կարևորվում է անվտանգության ապահովման հարցը։ Դատարան մուտքի հասանելիության հետ կապված ես միայն մեկ մեկնաբանություն կնշեմ՝ կարևոր է, որ լինեն հստակ կանոններ՝ ովքեր կարող են մուտք գործել, արդյո՞ք խուզարկություն լինելու է, թե ոչ։ Միացյալ նահանգներում մենք ունենք դեպքեր, երբ խուզարկություն է կատարվում, դա պայմանավորված է նախկինում գրանցված դեպքերի հետ, երբ դատական դահլիճում տեղի են ունեցել բռնության դրսևորումներ։ Ես կուզենայի Հայաստանի դատավորներին, փաստաբաններին, հորդորել, որպեսզի հստակեցնեն այս մասով կանոնները և պահանջները։

Հայաստանում կալանավորված ԱՄՆ-ի քաղաքացի կա՝ Կարո Եղնուկյանը։ Նա մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամներին աջակցելու մեջ։ Ինքը մեղադրանքը չի ընդունում և քաղաքական հետապնդում է համարում։ Հայաստանի բարձրագույն իշխանության պատասխանը, որ Եղնուկյանի կալանավորումը անհրաժեշտություն է, Ձեզ բավարարո՞ւմ է։

Ռիչարդ Միլս – Որպես Միացյալ նահանգների դեսպան ինձ համար տեղին չի լինի մեկնաբանություն անել ընթացքի մեջ գտնվող որևէ գործի, մեղադրանքների վերաբերյալ։ Հայաստանի իրավական համակարգի հետ կապված՝ բոլոր ամբաստանյալների և պարոն Եղնուկյանի համար անհրաժեշտ է ապահովել ազատ, արդարացի գործընթաց՝ պատշաճ դատական ընթացակարգերի միջոցով։

Մենք գործին ուշադիր հետևում ենք և նաև Կառավարության մեր գործընկերներին նշել ենք՝ մենք կարևորում ենք, որ բոլոր ամբաստանյալների, այդ թվում՝ պարոն Եղնուկյանի նկատմամբ ապահովվեն արդարացի վերաբերմունքն ու պատշաճ դատական ընթացակարգերը։ Առանձին գործերի հետ կապված որևէ հարց չեմ ուզում մեկնաբանել, բայց նախնական կալանքի հարցի շուրջ մենք մտահոգություններ վաղուց ի վեր հայտնում ենք։ Միջազգային իրավական պրակտիկայում կալանքը դիտարկվում է որպես ծայրահեղ միջոց, երբ մինչ դատը խափանման միջոցների կիրառումը նպատակահարմար չէ։

Դա պետք է հիմնավորված լինի նրանով, որ ազատության մեջ թողնելը կարող է վտանգ ստեղծել հասարակության համար, կարող է փախուստի վտանգ պարունակել կամ ազատության մեջ գտնվելով կարող է խոչընդոտներ ստեղծել գործի քննության համար։

Հաճախ նկատում ենք, որ Հայաստանում նախնական կալանքն ամբաստանյալների նկատմամբ կիրառվում է առանց վերոհիշյալ երեք գործոնների փաստացի առկայությունը հիմնավորելու, մասնավորապես՝ փախուստի հնարավորությունը, նոր բռնությունների կատարումը կամ գործին խոչընդոտելը։

Այս հարցի հետ կապված մենք մեր մտահոգությունները հայտնել ենք վերջին մի քանի տարիների ընթացքում Կառավարության հետ մեր մասնավոր զրույցներում, ու նաև՝ հրապարակավ։ Հարցին անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների մասին մեր տարեկան զեկույցներում։

Չէի ուզենա կոնկրետ գործերի մասին խոսել, սակայն «Սասնա ծռեր»-ի գործի հետ կապված դատավորները պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն ամբաստանյալներին, որովհետև նրանց շարքերում կան մարդիկ, որոնք ոստիկանական գնդի գրավմանն ու բռնություններին չեն մասնակցել, և նրանց նախնական կալանքի տակ պահելու համար դատավորները պետք է հավելյալ հիմքեր ունենան։