նիկոլը կարո՞ղ էր կանգնեցնել պատերազմը հոկտեմբերի 7-ին
Այն, ինչ նախօրեին ասաց իլհամ ալիեւը, բազմաթիվ հարցեր է առաջացնում, նոր մտորումների պատճառ դառնում: Ըստ Ադրբեջանի առաջնորդի, հնարավորություն է եղել պատերազմը կանգնեցնել դեռ հոկտեմբերի 7-ին: Իսկ եթե պատերազմը դադարեր հոկտեմբերի 7-ին, ինչպես ալիեւն է պնդում, հայկական կողմը այսքան ծանր կորուստներ չէր ունենա, եւ որ ամենակարեւորն է, հազարավոր տղերք չէին զոհվի:
Եւ հիմա մենք՝ բոլորս պետք է վարչախմբից պահանջենք հստակ պատասխանել այս հարցին՝ եղել է առաջարկ կոնգնեցնել պատերազմը հոկտեմբերի 7-ին կամ 8-ին: Եւ եթե եղել է, ապա ինչու այն չի կանգնեցվել:
Հոկտեմբերի 7-ին, մենք դեռ տարածքային հսկայական կորուստներ չունեինք: Ունեինք աննշան կորուստներ: Հադրութը մերն էր, Շուշին մերն էր, Բերձորի շրջանը մերն էր: Տղերքը, հազարավոր տղերք, որ զոհվեցին հոկտեմբերի 7-ից հետո ողջ եւ առողջ էին:
Մենք պարտադիր պետք է ստանանք նաեւ այս հարցի պատասխանը: Իհարկե, հարցի պատասխանը պետք է լինի հստակ, եւ ոչ թե պոպուլիզմի ոգով, մոտոավորապես այսպիսին՝ ի՞նչ է, դուք ինձ եք հավատում, թե Պուտինին ու ալիեւին:
Top-News.am


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ