Սլովակիա Հռոմի պապի այցի նախապատրաստումը եզրափակիչ փուլ է մտել
Սեպտեմբերի 12-15-ը Սլովակիա Հռոմի պապի այցի նախապատրաստումը եզրափակիչ փուլ է մտել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Բրատիսլավայի արքեպիսկոպոսի քարտուղարությանը:
«Մենք սկսել ենք Ֆրանցիսկոս պապին դիմավորելու անմիջական նախապատրաստումը: Ամբողջ թափով ընթանում է հավատացյալների գրանցումը, որոնք Սուրբ Հոր օրհնությունը ստանալու համար Եվրոպայի բոլոր ծայրերից գալու են Սլովակիա: Շաշթին-Ստրաժեում սեպտեմբերի 15-ին վերջին պապական այցի համար, ինչպես հայտնի է այս պահին, ավելի քան 30 000 ուխտագնացներ կժամանեն»,- նշել է քարտուղարությունը:
Ակնկալվում է, որ պոնտիֆիկի մասնակցությամբ միջոցառումներին կգան մոտ 500 000 հավատացյալներ: Մուտքը թույլատրվում է միայն կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրսն անցածների համար:
Սլովակիայի կառավարությունը գրեթե 5,5 մլն եվրո է հատկացրել Հռոմի պապի այցն ապահովելու համար: Կառավարությունը նաեւ հավանություն է տվել նրա գտնվելու վայրերում անվտանգությունն ու կարգուկանոնն ապահովելու նպատակով 1300 զինծառայողների ներգրավվածությանը, որոնք կօգնեն ոստիկանությանը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ