Թալիբները ձերբակալել են Աֆղանստանի աստվածաբանների խորհրդի նախկին ղեկավարին
Թալիբները ձերբակալել են Աֆղանստանի Ուլեմների խորհրդի նախկին ղեկավար Մաուլավի Մուհամմեդ Սարդար Զադրանին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Քաբուլի ոստիկանական վարչության աղբյուրը:
Թալիբները հաստատել են Զադրանի ձերբակալությունը, սակայն պատճառները չեն նշել:
Աֆղանստանի Ուլեմների խորհուրդը հուլիսին «Թալիբան»-ի գրոհայիններին հրադադարի կոչ էր արել եւ պատերազմն անօրինական էր անվանել:
Օգոստոսի առաջին տասնամյակում թալիբներն ակտիվացրել էին հարձակումը Աֆղանստանի կառավարական ուժերի վրա: Նրանց վերահսկողության տակ չմտնող միակ նահանգը Քաբուլից հյուսիս-արեւելք գտնվող Փանջշիրն է, որն իր տարածքով եւ բնակչությամբ երկրի ամենափոքր շրջաններից մեկն է: Օգոստոսի 15-ին գրոհայինները մտել էին մայրաքաղաք եւ իրենց վերահսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Օգոստոսի 16-ի գիշերը «Թալիբան» շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Մուհամմեդ Նաիմը հայտարարել էր, որ պատերազմն Աֆղանստանում ավարտվել է, եւ պետությունում կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ապագայում:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ