Եվրամիությունը եվրոպական երկրներին օգնություն ցույց կտա անտառային հրդեհների դեմ պայքարում
Եվրամիությունն աջակցություն ցույց կտա Իտալիային, Հունաստանին, Ալբանիային եւ Հյուսիսային Մակեդոնիային ավերիչ հրդեհների մարման գործում, որոնք տարածվել են Միջերկրական ծովի եւ Արեւմտյան Բալկանների տարբեր տարածաշրջաններում: Այդ մասին ասված է Եվրախորհրդարանի՝ օգոստոսի 4-ին տարածված հայտարարության մեջ։
Ինչպես նշված է հայտարարության մեջ, Իտալիայի տուժած շրջանների օգնության համար երկու հրշեջ ինքնաթիռ է ուղարկվում Ֆրանսիայից: Հրդեհների դեմ պայքարում օգնության համար Կիպրոսից Հունաստան կժամանեն նաեւ երկու հրշեջ ինքնաթիռ եւ մի խումբ հրշեջներ՝ գետնից մարմանը մասնակցելու համար: Չեխիան եւ Նիդեռլանդներն Ալբանիա կուղարկեն մեկական ուղղաթիռ, որոնք տեղի փրկարարական բրիգադներին հրդեհների մարման գործում օգնություն ցույց կտան հանրապետության դժվարամատչելի շրջաններում:
Բացի դրանից 45 սլովակցի հրշեջներ կմասնակցեն փրկարարական գործողություններին Հյուսիսային Մակեդոնիայի տարածքում, որտեղ նույնպես երկրի մի շարք տարածաշրջաննեում հրդեհներ են մոլեգնում: Ավելի վաղ Եվրամիությունը ձեռնամուխ է եղել իր տնտեսության օպտիմալացմանը հնարավոր համակարգային բնական աղետների պատրաստվելու համար, որոնց պատճառը կլիմայի գլոբալ փոփոխությունն է: Եվրահանձնաժողովը մշակել է ԵՄ-ում ենթակառուցվածքի եւ էներգետիկայի օբյեկտների հուսալիության բարձրացման հատուկ կանոնակարգ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել