Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Անվտանգ ճանապարհներ Սյունիքում. մեկնարկը տրվել է Կապանից Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Մոսկվան խնդրանքով դիմել է Ղազախստանին՝ նավթամթերքի հնարավոր դեֆիցիտը ծածկելու համար Պուտինն ու Տոկաևը քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հարցեր Սրբուհի Գալյանը վստահեցնում է՝ IMEI կոդերի միասնական համակարգի ներդրման նպատակը հասարակությանը վերահսկելը չէ Մոուրինյուն շարունակում է թիմի կազմն ուժեղացնելու ծրագրեր կազմել Հայաստանի և Լատվիայի գլխավոր դատախազները քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել ՀՀ վարչապետն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցեր

Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիքԳրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններըԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱնվտանգ ճանապարհներ Սյունիքում. մեկնարկը տրվել է ԿապանիցԵրկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըՄոսկվան խնդրանքով դիմել է Ղազախստանին՝ նավթամթերքի հնարավոր դեֆիցիտը ծածկելու համար Պուտինն ու Տոկաևը քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հարցերՍրբուհի Գալյանը վստահեցնում է՝ IMEI կոդերի միասնական համակարգի ներդրման նպատակը հասարակությանը վերահսկելը չէՄոուրինյուն շարունակում է թիմի կազմն ուժեղացնելու ծրագրեր կազմելՀայաստանի և Լատվիայի գլխավոր դատախազները քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերՎաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտելՀՀ վարչապետն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցերԴավիթբեկյան խաղերը՝ ազգային ոգու, ուժի և գիտելիքի մրցապայքար ՍյունիքումՆիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններինԵրևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԱնահիտ Ավանեսյանը Ստամբուլում կմասնակցի ԱՀԿ-ի տարածաշրջանային նախարարական համաժողովինՄարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգը չի կարող լիարժեք գործել անհանդուրժողականության, խտրականության և նախապաշարմունքների պայմաններում. ՄԻՊՄահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն ԻսահակյանըՍուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանըԲաքվի նոր նախաձեռնությունը նշանակում է «տեղեկատվության նախարարության» վերադարձ. «Լրագրողներ առանց սահմանների»Ընդհանուր առմամբ 122 հազար 621 հիվանդանոցային ծառայություն է մատուցվել. Անահիտ ԱվանեսյանՌուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումըՈւնենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. ԱվանեսյանԳվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվելՌուսաստանում նախատեսում են ստեղծել հեռախոսների համարների նույնականացման շտեմարանՌոբերտ Լևանդովսկին պաշտոնապես դարձել է ամերիկյան «Չիկագո Ֆայրի» ֆուտբոլիստԳերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է Շտադե քաղաքում հրաձգություն իրականացրած կասկածյալինՈւթ համերգ` ութ մարզերում` նվիրված հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակինՏաղանդավոր երեխաների մեկամյա կրթական մեծ ճամփորդություն․ «Իմ քայլը» հիմնադրամն ու «Ռաֆայել Քոթանջյան» արվեստի ակադեմիան միավորել են ուժերըԱշխարհի առաջնությունը կշարունակվի առանց ԳերմանիայիԻսրայելը մշակում է տիեզերական լազերային հարվածային համակարգերՃապոնիայի հավաքականը հինգերորդ անգամ դուրս մնաց ԱԱ-ների փլեյ-օֆֆի առաջին փուլիցՊայթյուն Մոնակոյում․ տուժածների թվում են ուկրաինացի օլիգարխը, կինն ու երեխանՆիկոլ Փաշինյանը կմեկնի ԻրանՔաղաքացիների գնահատականը՝ ՆԳՆ ոլորտային բարեփոխումների իրականացման կարևոր գործիքՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 30.06.2026Դադարեցվել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագիրըՆիկո Պասը կշարունակի ելույթները իտալական «Կոմոյի» կազմումՊերուն ամփոփել է նախագահի ընտրության արդյունքներըՍիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետոՀայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասինՇիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունըԱվագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովՎրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրելՀունվարի 1-ից տաքսու վարորդները և գրանցված աշխատողները կանցնեն 100% սուբսիդավորման համակարգի. ԱվանեսյանՎրաստանի ՆԳ նախարարը գալիս է ՀայաստանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը. ուղիղՊայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. հրապարակված լուսանկարները չեն համապատասխանում իրականությանը. ՔԿ
Հայաստան

SPRING PR-ը՝ Միջազգային PR ասոցիացիայի IPRA GWA 2021-ի հաղթող

Հայաստանյան SPRING PR-ընկերությունը PR ոլորտի ամենախոշոր մրցանակաբաշխության՝ Միջազգային PR ասոցիացիայի «IPRA Golden World Awards- 2021»-ի հաղթող է։

IPRA Golden World Awards մրցանակաբաշխությունը PR աշխարհի ամենակարևոր, ազդեցիկ և հեղինակավոր ամենամյա իրադարձությունն է, այն PR ոլորտի «Օսկար» է համարվում։

SPRING PR-ը IPRA Golden World Awards-ում հաղթող ճանաչված առաջին հայկական ընկերությունն է։

SPRING PR-ընկերության համահիմնադիր և միջազգային նախագծերի տնօրեն Տաթևիկ Սիմոնյանը նշում է.

«Որպես հաղորդակցությունների ոլորտի ընկերություն՝ SPRING PR-ը միշտ առաջնորդվել է միջազգային ընդունված չափանիշներով և գրագետ ու էթիկական հաղորդակցությունններ վարելու սկզբունքներով։ Մեզ համար շատ կարևոր էր միջազգային հանրույթին Հայաստանը ներկայացնել հենց այս արշավով, ցույց տալ մեր խոհարարարական հարուստ մշակույթը, փորձը, և մեր երկիրը դիրքավորել որպես զբոսաշրջային ցանկալի ու պահանջված ուղղություն»։

Մրցանակաբաշխությանը SPRING PR-ը ներկայացել էր «Համերի ճանապարհ» մշակութային PR-արշավով, որը հաղթող է ճանաչվել Ճանապարհորդություն և զբոսաշրջություն (Travel and tourism) անվանակարգում:

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության հետ համատեղ մի քանի փուլով իրականացված «Համերի ճանապարհ» արշավի նպատակն էր հանրահռչակել հայկական խոհանոցը, հայկական խոհարարական ավանդույթների և հյուրընկալության սկզբունքները, խթանել Հայաստանում գաստրոնոմիական զբոսաշրջության ներուժի զարգացումը և բարձրացնել զբոսաշրջիկների ու տեղի բնակիչների շրջանում ազգային խոհանոցի ճանաչելիությունը։

«Համերի ճանապարհ» արշավը ներառում էր մի շարք նախագծեր՝ «Համերի ճանապարհ» ֆիլմը, միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների մասնակցությամբ իրականացված մեդիա տուրերը Հայաստան, ինչպես նաև «GASTRO COUTURE»-ը՝ հայկական ավանդական խոհանոցի, մեր երկրի հյուրընկալության ավանդույթների կոնցեպտուալ հիմքով ստեղծված նորաձևության բացառիկ ցուցադրությունը։

«GASTRO COUTURE» -ը «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն իրականացրել է «Հարմոնի Երևան» նորաձևության տան հետ համատեղ: Ստեղծարար էսթետիկայի երկու աշխարհների՝ խոհանոցի և նորաձևության յուրօրինակ համադրության արդյունքում է ծնվել այս նախագիծը, որի ոգեշնչման աղբյուրը ազգային խոհանոցն ու մշակույթն են:

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը նշում է.

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության առաքելությունն է հայկական խոհանոցի և խոհարարական արվեստի ճանաչելիության բարձրացումն ամբողջ աշխարհում։ SPRING PR-ընկերության հետ մեր՝ տարիների համագործակցության ընթացքում իրականացված յուրաքանչյուր նախագծի հիմքում հենց այդ նպատակն է եղել, միասին կյանքի կոչած մեր բոլոր համարձակ գաղափարներն ու ծրագրերը, միանշանակ, իրենց դրական ազդեցությունն են ունեցել Հայաստանում գաստրոտուրիզմի, զբոսաշրջության զարգացման, հայկական ավանդույթների պահպանման և տարածման գործում։ Հպարտ եմ, որ մեր գործընկեր SPRING PR-ը կարողացել է Հայաստանը միջազգային հարթակում ներկայացնել ըստ արժանվույն, և երկարատև ու հետևողական աշխատանք պահանջող այս արշավով ցույց տալ մեր երկրի մշակույթի ողջ գրավչությունը»։

Միջազգային PR ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Շեպարդը, բարձր գնահատելով SPRING PR-ընկերության «Համերի ճանապարհ» արշավը, ասաց.

«Ճանապարհորդություն և տուրիզմ անվանակարգում այս տարի հաղթող ճանաչվեց SPRING PR-ընկերության «Համերի ճանապարհ» արշավը։ Այս արշավն օգնեց հայկական ավանդական խոհանոցի մասին տեղեկությունները կիսել գաստրոնոմիկ նոր «փորձառությունների քաղց» զգացող աշխարհի հետ»»։

IPRA Golden World Awards-ին մրցանակները շնորհվում են տարբեր անվանակարգերում՝ զբոսաշրջության, հաղորդակցությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսների, առողջապահության եւ այլ ոլորտներում իրականացված հաջողված հաղորդակցային արշավների համար։

Նշենք, որ 2019 թվականին SPRING PR-ի 10-ամյակի առիթով Ընկերության նախաձեռնությամբ Միջազգային PR ասոցիացիայի IPRA Golden World Awards 2019 մրցանակաբաշխությունն ու Գալա ընթրիքն անցկացվեցին Երևանում։ Միջոցառմանը ներկա գտնվելու համար Հայաստան էին ժամանել շուրջ 120 փորձագետներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, խոշոր ընկերությունների բարձր օղակի ղեկավարներ, հաղորդակցությունների մասնագետներ 50-ից ավելի երկրներից։

IPRA Golden World Awards 2019-ին մրցանակաբաշխության պատմության մեջ առաջին անգամ Global Host Award (Միջազգային հյուրընկալող) մրցանակը շնորհվեց SPRING PR-ընկերությանը՝ նման խոշոր միջոցառումը միջազգային ստանդարտներին համապատասխան իրականացնելու և նոր նշաձող սահմանելու համար։