«Թող մայրը չմուրա». Դեցլի հայրը պատասխանել է թոռան հրապարակային վիրավորանքներին
Դեցլի որդու՝ Անտոնի Կիսելյովի սկանդալային հարցազրույցը նրան վերջնականապես գժտեցրել է հայտնի պապիկի ու տատիկի հետ։ Ալեքսանդր Տոլմացկին նույնիսկ չի ցանկանում լսել թոռան մասին, որը, պրոդյուսերի խոսքով, մտերիմների հետ ամենաանպատկառ ձեւով է վարվում։
«Ինչ-որ մեկին օգնելու եւ ինչ-որ մեկի հետ ապրելու համար հարկավոր է մարդու հետ լավ հարաբերություններ կառուցել։ Բայց դրանք չկան։ Ինձ համար հաճելի է օգնել մարդկանց, որոնք ինձ լավ են վերաբերվում, հյուր գնալ, ընկերություն անել, ոչ թե պարզապես զանգել ու գումար պահանջել։ Ավելին, Տոնին գումար ստանում է պարբերաբար։ Մնացած միջոցները՝ արդեն որպես ժառանգություն, նրան սպասում են 18-ամյակից հետո»,- հայտնել է 61-ամյա պրոդյուսերը։
Դեցլի հայրը վատ հարաբերություններ ունի նաեւ Անտոնիի մոր՝ նախկին մոդել Յուլյա Կիսելյովայի հետ։ Տոլմացկին վստահ է, որ կինը պարզապես մերկանտիլ հետաքրքրություն ունի։ «Թող աշխատի ու ապահովի որդուն, ոչ թե մուրա եւ օգնություն սպասի։ Ոչ ոք ոչինչ պարտական չէ նրան։ Նրանք ապրում են տատիկի բնակարանում, որը ձեւակերպված է նրա անունով, սակայն գնված է իմ գումարով»,- Teleproagramma.pro-ին տված հարցազրույցում ասել է Ալեքսանդր Յակովլեւիչը։
Բացի այդ՝ Տոլմացկի ավագին զայրացրել է այն, որ Կիսեւլյովան երեխայի նկատմամբ անհրաժեշտ ձեւով հոգ չի տանում։


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծ...
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ
Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը
Ռուսաստանը 9 միլիարդ դոլար է հատկացրել Թուրքիային