ԱՄՆ-ն COVID-19-ի դեմ ավելի քան 110 մլն պատաստանյութ Է ուղարկել 60-ից ավելի երկրներ
Սպիտակ տանը հայտարարել են, որ ԱՄՆ-ը COVID-19-ի դեմ 110 միլիոն չափաբաժնից ավելի պատաստանյութ Է նվիրաբերել և ուղարկել աշխարհի ավելի քան 60 երկիր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Associated Press-ը:
Պատրաստուկները հատկացվել են պահուստների ավելցուկից, որոնք գոյացել են ԱՄՆ-ում պատվաստման տեմպերի դանդաղեցման ֆոնին: Դրա իրավունքն ունեցող 12-ից բարձր տարիքի մոտավորապես 90 մլն ամերիկացի դեռ պատաստանյութի ոչ մի չափաբաժին չի ստացել: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ օգոստոսի վերջին ԱՄՆ-ն կսկսի Pfizer պատաստանյութի 500 մլն չափաբաժնի մատակարարումները, որոնք պետք Է մինևւ 2022 թվականի հունիս բաշխեն ցածր մակարդակով եկամուտ ունեցող 100 երկրների միջև:
Հունիսին Սպիտակ տունը հրապարակել է այն երկրների ցուցակը, որոնք պետք է կորոնավիրուսի դեմ 55 մլն չափաբաժին պատաստանյութ ստանան Բայդենի այն խոստմանը համապատասխան, ըստ որի ցածր և միջին մակարդակի եկամուտ ունեցող երկրներին տրամադրվելու է 80 միլիոն չափաբաժին պատաստանյութ: Բայդենը նաև ընդգծել է, որ Վաշինգտոնի ռազմավարությունը մյուս պետություններում կորոնավիրուսի տարածման դանդաղեցումն է:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը ցածր և միջին մակարդակի եկամուտ ունեցող երկրներին նվիրաբերել է ավելի շատ պատվաստանյութ, քան ամբողջ աշխարհն ընդհանուր առմամբ: Վերջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման եւ դրա հետ կապված մահվան դեպքերի թվի աճ, ինչը տագնապ Է առաջացնում ամերիկյան իշխանությունների մոտ: Այդ ժամանակաշրջանում հոսպիտալացումների թիվն ավելացել է 41 տոկոսով, իսկ մահերի թիվն ավելացել է՝ հասնելով օրական 300-ի (25 տոկոսով), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել