Առանց վիրավորանքի. Մեծ Բրիտանիայի թագուհին, Քեմբրիջի դուքսն ու դքսուհին շնորհավորել են Մեգան Մարքլին 40-ամյակի կապակցությամբ և ուրախ տարեդարձ մաղթել
Մեծ Բրիտանիայի թագուհին, արքայազն Չարլզը, ինչպես նաև Քեմբրիջի դուքսն ու դքսուհին շնորհավորական ուղերձ են հղել Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին ծննդյան 40-ամյակի առթիվ:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, թագավորական ընտանիքի ինստագրամյան էջում բարեմաղթանքներ են հրապարակվել: Բուքինգհեմյան պալատի կողմից ինստագրամյան էջում հրապարակվել են Մեգան Մարքլի լուսանկարները` «Սասեքսի դքսուհուն շատ ուրախ տարեդարձ ենք մաղթում այսօր» գրությամբ:
Րոպեներ անց իրենց շնորհավորական ուղերձներն են հրապարակել արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը, ինչպես նաև արքայազն Չարլզն ու Քորնուոլի դքսուհի Կամիլան:
Հիշեցնենք, որ արքայազն Հարին և Սասեքսի դքսուհի Մեգանը հեռացել են Մեծ Բրիտանիայից` հրաժարվելով իրենց թագավորական պարտականություններից և բնակվում են Միացյալ Նահանգներում: Մեգան Մարքլի և արքայազն Հարիի` ամիսներ առաջ Օփրա Ուինֆրիին տված սկանդալային հարցազրույցից հետո հարաբերությունները նրանց և միապետական ընտանիքի մյուս անդամների միջև լարված էին: Մեգանն ու Հարին որոշ բացահայտումներ էին արել իրենց նկատմամբ վերաբերմունքի և անգամ դեռ չծնված առաջնեկի մաշկի հնարավոր մգության շուրջ խոսակցությունների մասին:
Արքայազն Հարին ընտանիքի անդամների հետ վերամիավորվել էր միայն պապի` Էդինբուրգի դուքս Ֆիլիպի հուղարկավորության ժամանակ ապրիլին: Դրանից հետո եղբայրներ, ինչպես նաև Հարին և արքայազն Չարլզը զրույցներ են ունեցել, սակայն նրանց հարաբերությունները վերջնականապես չեն հարթվել:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել