Անֆիսա Չերնիխ՝ «Орел и Решка» ճամփորդական շոուի նոր հաղորդավարուհին
«Պյատնիցա» հեռուստաալիքը հայտարարել է «Орел и Решка. Чудеса света» նախագծի նոր եթերաշրջանի մեկնարկի մասին։ Նոր թողարկումներն Անտոն Զայցեւի հետ կվարի դերասանուհի Անֆիսա Չերնիխը։
Անֆիսան խոստովանել է, որ հայտնի շոուի մաս դառնալն իր երազանքն է եղել։ Նա շատ թողարկումներ է դիտել եւ նույնիսկ օգտագործել հաղորդավարների հնարքները։ ««Орел и решка»-ն միջուկային պատվաստում է, որը կազմված է հիացմունքից ու շոկից։ Այն առհավետ փոխում է աշխարհազգացումը։ Եվ որքան էլ ակտիվ ու վառ կյանք ունենաս (իսկ ես ունեցել եմ), ամենն, ինչ եղել է նախքան այդ, դանդաղ գործողության էֆեկտ է թվում»,- նշել է Չերնիխը։
Հաղորդավարը կլինեն աշխարհի զարմանահրաշ վայրերում եւ կպատմեն՝ ինչպես հասնել այնտեղ, որտեղ գիշերել եւ ինչպես խնայել։ Նոր եթերաշրջանում հաղորդավարները կլինեն Հունաստանում, Իտալիայում, Նամիբիայում, Ղրղըզստանում եւ այլ երկրներում, կտեսնեն Վեզուվը, Սպիտակ կղզիները, Նամիբ անապատը եւ աշխարհի այլ հրաշալիքներ։ Անփոփոխ կման միայն ոսկե քարտն ու 100 դոլարը, որով կապրեն նախագծի գլխավոր հերոսները։
Եթե նախկինում թվում էր, որ թե նման շոու վարելը հեշետ է, մի քանի ամիս ճամփորդելուց հետո նա հայտարարում է, հարկավոր է կանգնեցնել յուրաքանյչուր հաղորդավարի արձանը։ «Ես փորձեցի, եւ նրանցից յուրաքանչյուրն ինքնաբերաբար ինձ համար գերմարդ դարձավ»,- աել է Անֆիսա Չերնիխը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել