Ռիո դե Ժանեյրոն չորս օր կտոնի սահմանափակումների չեղարկումը համավարակից հետո
Ռիո դե Ժանեյրոն սեպտեմբերի 2-5-ը կտոնի համավարակից հետո սանիտարական սահմանափակումների չեղարկումը քառօրյա հանդիսություններով, տեղեկացրել է քաղաքի կառավարությունը։
«Եթե քաղաքում պահպանվի COVID-19 համավարակի համաճարակաբանական անկման սցենարը, կարիոկիները (Ռիոյի բնակիչները) կկարողանան վերադառնալ փողոցներ առանց սահմանափակումների՝ [ակտիվության] վերականգնման պլանի հիման վրա։ Այդ վերադարձը նշելու համար քաղաքը մեկ տարվա ընթացքում առաջ կմղի «Ռիո դե նովո» իրադարձությունների օրացույցը, որոնք քաղաքը կվերադարձնեն ավանդական կենսակերպին։ Տոնակատարության սկիզբը սեպտեմբերի 2-ն է, երբ կմեղմացվեն սահմանափակումները։ Տոնակատարության տարին կավարտվի 2022թ. սեպտեմբերի 2-ին քաղաքի տոնով՝ «Վերամիավորման տոն»,- ասվում է քաղաքի կառավարության հաղորդագրությունում՝ արված լրատվամիջոցների համար, այն մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Քաղաքի կառավարության ծրագրերում է մինչեւ սեպտեմբեր պատվաստել գոնե մեկ չափաբաժնով բնակչության 77 տոկոսին եւ լիովին՝ 45 տոկոսին։ Այդ դեպքում սեպտեմբերի 2-ից կսկսվի Ռիոյի ակտիվության վերականգնման եռափուլ շրջանը, եւ տոնակատարությունը կդառնա հնարավոր։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել