Հետապնդո՞ւմ է նախկին հարսնացուին. Ալեքս Ռոդրիգեսը Սեն Տրոպե է մեկնել, ուր հանգստանում են Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը
Մինչ Ջենիֆեր Լոպեսը վայելում է սիրավեպը նոր ընկերոջ՝ Բեն Աֆլեքի հետ, նրա նախկին փեսացուն՝ Ալեքս Ռոդրիգեսը (նրանցից երգչուհին բաժանվել է գարնանը) եւս ժամանակը զուր չի վատնում։
Նախկին բայեսբոլիստը պարբերաբար հայտնում է նախկին հարսնացուի աչքին Սեն Տրոպեում՝ հետապնդման մասին մտքեր առաջ բերելով։ Նրան ընկերների եւ գրավիչ աղջիկների հետ նկատել են հարեւան զբոսանավում։ Նա այցելել է այն խանութներ, ինչ Բենն ու Ջենիֆերը։ Fakty-ի հաղորդմամբ՝ Ջենն ու Բենը ստիպված են եղել նույնիսկ հրաժարվել ռեստորանում ընթրրիքից, ուր նրանք սեղան էին պատվիրել, քանի որ իմացել են, որ Ալեքսն արդեն այնտեղ է։
Ինսայդերները պնդում են, որ Ռոդրիգեսը, թեեւ ցանկանում է ցույց տալ, որ կյանքում ամեն ինչ հրաշալի է, անկախ բաժանումից, լուրջ ապրումներ ունի։ Այն, որ Լոպեսը լքել է նրան, լուրջ հարված է նրա ինքնասիրությանը։ Իսկ այն, որ անմիջապես նոր ռոմանտիկ հարաբերություններ է սկսել, պարզապես ոչնչացրել է նրա եսը։ Ռոդրիգեսը սովոր չէ պարտվել։ Այդ պատճառով նա կա՛մ կփորձի վերադարձնել Լոպեսի բարեհաճությունը, կա՛մ կձգտի սիրավեպ սկսել առաջին կարգի աստղի հետ, որը վատը չի լինի նախկին հարսնացուից։
Լոպեսի եւ Ռոդրիգեսի սիրավեպը չորս տարի է տեւել։ Նրանք արդեն իսկ հարսանիք էին ծրագրում, որը հետաձգել են կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Լոպեսը տարիներ առաջ պատրաստվում էր ամուսնանալ նաեւ Աֆլեքի հետ։ Նրանք հանդիպել են 2002-2004թթ․, սակայն նրանց հարսանիքը, որը ծրագրված էր 2003թ․-ի սեպտեմբերի 14-ին, մեկ օր առաջ չեղարկվել է, հետո նրանք բաժանվել են։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել