Եվրոպացիների կեսը պատվաստվել է, սակայն երկրներում գրանցվում է վիրուսով վարակվելու դեպքերի աճ
ԵՄ-ն հայտարարել է, որ Եվրոպայի չափահաս բնակչության ավելի քան կեսն ամբողջովին պատվաստված է, սակայն Եվրոպայի եւ Ասիայի մի քանի երկրներ պայքարում են նոր բռնկումների դեմ, որոնց պատճառն է արագ տարածվող դելտա տարբերակը, հաղորդում է AFP-ն։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իր երկրում հիվանդացության դեպքերն աճում են «երկրաչափական պրոգրեսիայով», մինչդեռ Ճապոնիայում Օլիմպիական խաղերը պետք է բացվեն գրեթե առանց հանդիսատեսի եւ Covid-ի կանոնները պահպանելով։
ԵՄ-ն հայտարարել է, որ 200 միլիոն եվրոպացի է ամբողջովին պատվաստվել, ինչը կազմում է չափահաս բնակչության ավելի քան կեսը, սակայն դեռեւս չի հասել 70 տոկոս նշաձողին, որը հաստատվել էր ամառվա համար։
Մերկելը կոչ է արել գերմանացիներին պատվաստվել՝ ահազանգելով Գերմանիայում նոր բռնկման պատճառով։ «Վարակվածների թիվը դարձյալ աճում է, եւ դա տագնապալի է։ Մենք գրանցում ենք երկրաչափական աճ»,-ասել է Մերկելը՝ հավելելով, որ յուրաքանչյուր պատվաստումը նորմալ կյանքին վերադառնալու փոքր քայլ է։
Հինգշաբշաբթի Գերմանիայում մեկ օրում գրանցվել է վարակվելու 1890 նոր դեպք, իսկ հիվանդության մակարդակը կազմել 100 000 բնակչության համար 12,2 նոր դեպք վերջին յոթ օրում, որը գրեթե կրկնակի գերազանցում է հուլիսի սկզբում գրանցված ցուցանիշը։
«ՀԻվանդության աճը մեզ կարող է ստիպել հավելյալ միջոցներ կիրառել»,-ասել է Մերկելը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ նոր բռնկումները մեծապես պայմանավորված են դելտա տարբերակով, որն առաջին անգամ հայտարբերվել է Հնդկաստանում, որը, ինչպես ակնկալվում է, կդառնա կորոնավիրուսի գերիշխող շտամն առաջիկա ամիսներին։
Այս շաբաթ Ֆրանսիայում սահմանվել են նոր կանոններ, որոնք պահանջում են այսպես կոչված «առողջության անցագրի» առկայություն ավելի քան 50 մարդու ներկայությամբ միջոցառումներին մասնակցելու համար, իսկ օգոստոսին դրանք կտարածվեն ռեստորանների, սրճարանների եւ առեւտրի կենտրոնների վրա։
Մարդիկ պետք է ներկայացնեն պատվաստման ապացույց կամ թեստի բացասական արդյունք, որպեսզի մուտքի հնարավորություն ստանան, քանի որ երկրում հաղորդվել է վարակվելու օրական 21000 նոր դեպքի մասին, ինչն ամենաբարձր մակարդակն է՝ մայիսից ի վեր։
Հիվանդության թիվն աճում է նաեւ Մեծ Բրիտանիայում, որտեղ այս շաբաթ չեղարկվել է սահմանափակումների մեծամասնությունը, իսկ հինգշաբթի բրիտանական սուպերմարկետները նախազգուշացրել են սննդամթերքի հնարավոր պակասի մասին, քանի որ անձնակազմը ստիպված էր ինքնամեկուսանալ։
Ասիայի երկրներում դիտարկվում է այսօրվա դրությամբ ամենաուժգին բռնկումներից մեկը, իսկ Ինդոնեզիան դարձել է նոր համաշխարհային թեժ կետը, Վիենտամն ու Թաիլանդը բախվում են նոր հակավիրուսային կանոնների հետ։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները