«Բոյակովի որոշումն է». Մոսկվայի գեղարվեստական թատրոնում Բուզովայի մասնակցությամբ ներկայացումը չեղարկվել է
Ենթադրվում էր, որ Օլգա Բուզովան աշնան սկզբին կրկին կբարձրանա Ռուսաստանի գլխավոր թատերական դեմ։ Այժմ, սակայն, ծրագրերը կտրուկ փոխվել են, ինչի մասին հայտնել է Մոսկվայի Գորկու անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալ Զախար Պրիլեպինը։
«Ներկայացում չի լինի։ Ոչ սեպտեմբերին, գուցե նաեւ՝ ոչ էլ հոկետմբերին։ Բոյակովի (թատրոնի գեղարվեստական ղեկավարը) որոշումն է։ Ընտրությունների նախօրե է։ Դրան չափազանց լուրջ ուշադրություն է ցուցաբերվում, այդ թվում իմ քաղաքական հակառակորդների կողմից։ Ես նրա հետ նույնիսկ չեմ խորհրդակցել այդ թեմայով, պարզապես լսել եմ, որ նա որոշել է տեղափոխել ներկայացումը։ Պարզապես հեռացրել են այդ թեման եւ վերջ»,- խոստովանել է Պրիլեպինը։
Օլգա Բուզովան «Հրաշալի վրացին» ներկայացման մեջ կատարել է երգչուհի Բելա Շանթալի դերը։ Դերասական համայանքը մեծամասամբ քննադատել է թատրոնի ղեկավարությանը, որն ընտրություն է կատարել հօգուտ ոչ պրոֆեսիոնալ դերասանուհու։ Էդուարդ Բոյակովը, սակայն, գոհ էր «Դոմ 2»-ի նախկին հաղորդավարուհու խաղից։
«Հրավիրված դերասաններ Գեորգի Իոբաձեն եւ Օլգա Բուզովան փակում են բոլոր հարցերն ու կասկածները։ Այդ կատարողների դեմ կարող են բողոքել կա՛մ հիմարները, կա՛մ հեյթերները։ Նոր գեղարվեստական թատրոնը, գիտակցաբար մարտահրավերի գնալով, կապվելով Ստալինի թեմայի եւ Բուզովայի վերաբերյալ հայփի հետ, հերթական անգամ այս սեզոնի ընթացքում թելադրում է օրակարգը՝ ե՛ւ էսթետիկ, ե՛ւ տեղեկատվական »,- նշել էր թատրոնի գեղարվեստական ղեկավարը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները