Եվրոպան կորցնում է Ռուսաստանին ծնկի բերեու հույսը
Անվտանգության ապահովման տեսանկյունից անհրաժեշտ է բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ: Բանն այն է, որ երազանքը, թե Ռուսաստանը պատժամիջոցների եւ այլ ճնշումների պատճառով կհանձնվի, երբեք էլ չի իրականանա:
Նման կարծիք է հայտնել Ռիխարդ Կրումը՝ Ֆրիդիրիխ Էբերտի անվան հիմնադրամի Վիեննայի բաժանմունքի ղեկավարը: Նա այդ մասին գրել է Frankfurter Allgemeine Zeitung թերթում հրապարակած հոդվածում:
«Գերմանիան եւ Եվրամիությունն այլ ընտրություն չունեն, քան Ռուսաստանի հետ բանակցությունների սկսումը: Եվրոպան Ռուսաստանի հետ պետք է հարաբերվի որպես գործընկեր, մրացակից կամ եթե ուզում եք, նույնիսկ որպես հակառակորդ»,- գրել է նա:
Կրումը համոզված է, որ Եվրոպան այլեւս անվտանգ չի լինի, եթե շարունակվի նախկին քաղաքականությունը:
Top-News.am


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները