Ծեծկռտուք` ուղիղ եթերում. Մոլդովայի նախկին ՆԳ փոխնախարարը ընդդիմախոսից բռունցքի մի քանի հարված է ստացել և ուշագնաց եղել (տեսանյութ)
Մոլդովայի ներքին գործերի նախկին փոխնախարար Գենադի Կոսովանը և նախագահ Մայա Սանդուի նախկին խորհրդական Սերգեյ Տոֆիլատը հեռուստաշոուի ժամանակ կռվի են բռնվել, որի հետևանքով Կոսովանը կորցրել է գիտակցությունը և բժիշկների օգնության կարիք ունեցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Քաղաքական գործիչները, որպես մասնագետ, մասնակցել են Jurnal TV-ի հաղորդմանը, որտեղ ուղիղ եթերի ընթացքում նախկին փոխնախարարը ջուր է լցրել իր ընդդիմախոսի վրա, ինչին ի պատասխան բռունցքով հարված է ստացել և կորցրել գիտակցությունը։ Լիբերալ կուսակցության նախագահ Դորին Կիրտոակեն, որը նույնպես հաղորդման մասնակիցների թվում էր, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե ձեր վրա ջուր են լցրել, ապա կարող եք նույն կերպ պատասխանել, սակայն ոչ բռունցքներով․․․ Երբ հեռուստատեսության եթերում եք, առավել ևս բռնություն կիրառել չի կարելի։
Շտապօգնություն զանգահարելու անհրաժեշտություն է առաջացել․ պարոն Կոսովանը բժշկական օգնություն է ստացել»։ Ավելի ուշ ծրագրի հաղորդավար Դմիտրի Միշինը լուսանկար է հրապարակել, որտեղ քաղաքական գործիչները միմյանց ձեռք են սեղմում և նշել, որ միջադեպը կարգավորվել է։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները