Ջիգանի դուստրը հիստերիա է բարձրացրել ծնողների՝ տիեզերք թռչելու պլանների պատճառով
Ռուս ռեփեր Ջիգանի կինը՝ Օքսանա Սամոյլովան, երկրպագուների հետ կիսվել է 2027 թվականի մեծ ծրագրերով։ Նրա խոսքով՝ իրենք ամուսնու հետ այդ ընթացքում նախանշել են դեպի տիեզերք թռիչքը։
Instagram-ի Stories բաժնում հրապարակվել է մոդելի եւ ռեփերի լացող ու գոռացող կրտսեր դստեր տեսագրությունը, որը հիստերիայի մեջ է ընկել տիեզերք թռչելու ծնողների պլանների պատճառով:
«Երբ ծնողներն արձակուրդ են գնում Երկրի ուղեծիր, իսկ քեզ չեն վերցնում իրենց հետ», - կադրերը մակագրել է մոդելը:
Սամոյլովայի խոսքով՝ իրենք ամուսնու հետ պատրաստվում են ուղեծրում գտնվող հյուրանոց այցելել, որը կկառուցվի 2027 թվականին: Ջիգանի կինը նշել է, որ երեխաներին այնտեղ թռչել չի կարելի։ Իմանալով այդ մասին՝ աստղային զույգի դուստրը շատ է վշտացել, սակայն բլոգերը խոստացել է աղջկան, որ նա կկարողանա լինել տիեզերքում, երբ մեծանա։
Ջիգանն ու նրա կինը դաստիարակում են երեք դուստրերին՝ Արիելային, Լեային ու Մայային։ Տիեզերք թռիչքի մասին լուրերի պատճառով արտասվել է կրտսեր աղջիկը, ով ապրիլին դարձել է 4 տարեկան։ Բացի դուստրերից, աստղային զույգը ունի մեկ տարեկան որդի՝ Դավիթը:
Ավելի վաղ Օքսանա Սամոյլովան պատմել էր, որ մերձմոսկովյյան իրենց առանձնատունը փոթորիկի պատճառով վնասվել է: Պատճառված վնասը կազմել է գրեթե 2 մլն ռուբլի։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները