«Դոմ-2»-ից հայտնի Արայ Չոբանյանը եւ Իրինա Պինչուկն առաջին անգամ ծնողներ են դարձել
«Դոմ-2»-ի նախկին մասնակիցներ, ամուսիններ Իրինա Պինչուկն ու Արայ Չոբանյանն Instagram-ում կիսվել են հրաշալի նորությունով։ Իրինան առաջին անգամ մայրացել է՝ պարգեւելով Արային հրաշալի բալիկ։
Երկուշաբթի առավոտյան Իրինա Պինչուկը բաժանորդներին հայտնել է, որ արդեն ցավերը սկսվել են, իսկ հետո ցույց է տվել, թե ինչպես է Արայը մեքենայով տանում ծննդատուն։ Ցավերը բավականին հաճախ էին։
«Ես այնքան էի ուզում հասկանալ, թե դա ինչ ցավ է, բայց արդեն վերջ, չեմ ուզում», - ասել է Իրինա Պինչուկը:
Նա ծննդաբերել գրեթե ուղիղ եթերում։ Արայ Չոբանյանը, ով ներկա է եղել ծննդաբերությանը, ամեն ինչ տեսախցիկով մանրակրկիտ ֆիքսել է եւ անմիջապես տեսանյութ է տեղադրել:
Ընդ որում, երիտասարդը չի մոռացել աջակցել իր ծննդաբերող կնոջը, քնքուշ խոսքեր է ասել նրան եւ ամեն կերպ կողքին է եղել։ Նա առաջինն է ձեռքը վերցրել նորածին որդուն։ Անմոռանալի զգացմունքներ!
Ծննդաբերությանը ներկա էր նաեւ Իրինա Պինչուկի մայրը։
Հենց որ երեխան ծնվել է, Իրինա Պինչուկն անմիջապես այդ մասին հայտնել է իր միկրոբլոգում։
«Ես ծննդաբերեցի։ Ուշքի գամ գրառում կկատարեմ», - խոստացել է Պինչուկը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները