Քաղցկեղից մահացել է հայտնի դերասանուհի, Խավյեր Բարդեմի մայրը
Թատրոնի եւ կինոյի դերասանուհի Պիլար Բարդեմը հեռացել է կյանքից: Նա 82 տարեկան էր։ 52-ամյա Խավյեր Բարդեմի մայրը մահացել է քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո։
Պիլարը եղել է մոլի ծխող, նույնիսկ լուրջ առողջական խնդիրները չեն օգնել նրան հրաժարվել վնասակար սովորությունից։ Դերասանուհու մոտ ախտորոշվել է թոքերի քաղցկեղ, որը նա այդպես էլ չի կարողացել հաղթահարել։ Նրան տեղափոխել են Մադրիդի լավագույն կլինիկաներից մեկը, սակայն բժիշկներն անզոր են եղել։
«Մենք ցանկանում ենք կիսվել դառը լուրով այն մասին, որ մեր մայրը, ամեն ինչում մեր օրինակը, մահացել է։ Նա հեռացել է խաղաղությամբ, առանց տառապանքների եւ շրջապատված է եղել իր հարազատների սիրով», - El Pais թերթին տված հարցազրույցում պատմել են հանգուցյալի երեխաները՝ Կարլոսը, Մոնիկան եւ Խավյերը։
Իր երկարատեւ կարիերայի ընթացքում Պիլարը նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմերում, 43 պիեսներում եւ 31 սերիալներում: «Ոչ ոք չի պատմի մեր մասին, երբ մենք մահանանք» ժապավենի դերի համար դերասանուհին արժանացել է հեղինակավոր՝ «Գոյա» մրցանակի։ Բացի այդ, Պենելոպա Քրուսի սկեսուրը ակտիվորեն պայքարում էր կանանց իրավունքների համար եւ դրա շնորհիվ հատկապես հայտնի է եղել Իսպանիայում:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները