Արմեն Ջիգարխանյանի ժառանգությանը տիրացել են կողմնակի մարդիկ
Դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ժառանգության մի մասը բաժին է հասել միանգամայն կողմնակի մարդկանց: Ինչպես հաջողվել է պարզել լրագրողներին, Ստարոկոնյուշնի նրբանցքում գտնվող բնակարանի կեսը, որտեղ Արմեն Բորիսովիչն անցկացրել է իր վերջին օրերը, այժմ պատկանում է գործարար Յուրի Ռաստեգինին: Բնակարանին նաեւ հավակնում է դերասանի երկրորդ կինը՝ Տատյանա Վլասովան (նա տիրապետում է մյուս 50% -ին), բայց գործարարը մտադիր չէ զիջումների գնալ։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ժամանակին Ջիգարխանյանը 3-սենյականոց բնակարան է ստացել մայրաքաղաքի կենտրոնում՝ Արբատի կողքին, Մոսկվայի իշխանություններից։ Որոշ ժամանակ անց նա սեփականաշնորհել է անշարժ գույքի օբյեկտը իր այն ժամանակվա կնոջ՝ Տատյանա Վլասովայի հետ միասին, ով մինչեւ հիմա տիրապետում է կեսին։ Միայն Տատյանա Սերգեեւնայի հետ ամուսնալուծությունից հետո դերասանն իրեն պատկանող բնակարանի 50%-ը վաճառել է իր ծանոթ գործարարին:
Երբ Վիտալինայի հետ ամուսնությունը փլուզվել է, Ջիգարխանյանը ցանկացել է վերադառնալ իր բնակարան։ Ռաստյոգինն ընդառաջել է արտիստին՝ նրա հետ անհատույց վարձակալության պայմանագիր կնքելով։ Սակայն այժմ, ինչպես պարզվել է, արդեն ամբողջ բնակարանին հավակնում է Տատյանա Վլասովան։ Նա նույնիսկ ցանկանում էր, որ Ռաստյոգինը իրեն փոխանցի բնակարանի երկրորդ կեսը։ Գործարարը զիջելու մտադրություն չունի՝ չհասկանալով, թե ինչ հոդվածով պետք է հրաժարվի իր բաժնեմասից։
«Արմեն Բորիսովիչի մահից հետո հանդիպել եմ Տատյանա Սերգեեւնայի եւ Ստեփանի հետ։ Իրոք, նրանց մոտ միտք է առաջացել. չեմ կարող Տատյանա Սերգեեւնային իմ բաժինը նվիրել։ Բայց ինչու։ Ես պատրաստ եմ նրա համար ողջամիտ գնով կացարան ընտրել, ուր նա կարող է տեղափոխվել։ Իսկ այն բնակարանը Ջիգարխանյանի թանգարանն է։ Մենք նրա հետ այդ մասին համաձայնագիր ենք ստորագրել։ Այդ մասին գիտեն նրա ընկերները։ Ես մտադիր չեմ հետ կանգնել իմ ծրագրերից», - ասել է Յուրի Ռաստյոգինը «Կոմսոմոլսկայա պրավդա» -յին տված հարցազրույցում։


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը
Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծ...
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը
Կյանքը 0:5-ից հետո․ Մխիթարյանը բացահայտում է Ինտերի ներսում տեղի ունեցածը
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ