Հայիթիի նախագահի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 23-ին
Հուլիսի 7-ին Հայիթիի սպանված նախագահ Ժովենել Մոիզի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 23-ին: Այդ մասին հայտարարել է Կապի եւ մշակույթի նախարար Պրադել Էնրիկեսն ուրբաթ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հուլիսի 22-ին տեղի կունենա հրաժեշտի արարողությունը, հուլիսի 23-ին՝ հուղարկավորությունը»,-նշել է նա:
Նախագահ Մոիզը ստացել է մահացու վիրավորում հուլիսի 7-ին նրա առանձնատան վրա անհայտ անձանց հարձակման հետեւանքով: Հրազենային վիրավորում է ստացել նաեւ նրա տիկինը: Երկրի վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը կոչ է արել բնակչությանը հանգստություն պահպանել՝ հավաստիացնելով, որ անվտանգության ոլորտում իրավիճակը գտնվում է ոստիկանության եւ զինված ուժերի վերահսկողության տակ: Մոիզի սպանության մեջ կասկածանքով բերման է ենթարկվել 23 մարդ՝ ներառյալ առնվազն 18 կոլումբացի: Ձերբակալվել է նաեւ ծագումով Հայիթիից ԱՄՆ երկու քաղաքացի:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները