Մոսկվայում հուլիսի 19-ից կչեղարկվի ռեստորաններ ու սրճարաններ այցելելիս պարտադիր QR կոդերի համակարգը
Մոսկվայում հասարակական սննդի հաստատություններում պարտադիր QR կոդերի համակարգը կչեղարկվի հուլիսի 19-ից: Նրա խոսքով՝ այդ համակարգը կատարել է իր խնդիրը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
QR կոդերը տրամադրվում են մոսկվացիներին, ովքեր ամբողջությամբ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, վերջին վեց ամիսներին COVID-19 են տարել կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք ունեն: Հունիսի 28-ից ռեստորաններն ու սրճարանները կարող էին սպասարկել միայն նրանց, ովքեր այդպիսի ծածկագրեր ունեն: Ստուգվում էր նաեւ նրանց անձը հաստատող փաստաթուղթը:
Հասարակական սննդի հաստատությունների ամառային սրահներին սկզբում թույլատրվում էր առանց QR կոդերի հաճախորդներին սպասարկել մինչեւ հուլիսի 12-ը: Հուլիսի 8-ին Սոբյանինը համաճարակաբանական իրավիճակի կայունացման կապակցությամբ մինչեւ օգոստոսի 1-ը երկարացրեց ամառային սրահների աշխատանքի այդ ռեժիմը:
Մոսկվայի որոշ թանգարաններում եւս QR կոդերի ռեժիմ է ներդրվել:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները