Մաքսիմի ներկայացուցիչը հերքել է երգչուհու օրգանիզմում սեպսիսի առաջացման մասին լուրերը
Երգչուհի Մաքսիմի ներկայացուցիչ (իսկական անունը՝ Մարինա Մաքսիմովա) Յանա Բոգեւշեւսական հերքել է տեղեկությունները, թե արտիստի վիճակը կտրուկ վատացել է։ Նա Lenta.ru-ի հետ զրույցում կասկած է հայտնել, որ երգչուհու ընկերները կարող էին հարցազրույց տալ նրա ինքնազգացողության մասին, քանի որ նրանք բժիշկներից տեղեկատվությայն չեն տիրապետում։
«Երբ Մարինայի ընկերուհիները հարցազրույց են տալիս, երբ գոնե ներկայանում են, առաջինը։ Երկրորդը՝ ոչ մի ընկերուհի հասանելիություն չունի բժիշկներին, ես վստահեցնում եմ»,- մեկնաբանել է Բոգուշեւսկայան։
Հարցին, թե իրականում ինչ վիճակում է երգչուհին, նրա ներկայացուցիչը պատասխանել է․ «Առայժմ նույն կերպ, առանց փոփոխությունների»։
Ավելի վաղ «Կոմսմոլսկայա պրավդա»-ն, վկայակոչելով Մաքսիմի ընկերուհու խոսքերը, հայտնել էր արտիստի վիճակի վատացման մասին։ Թերթի տեղեկություններով՝ երգչուհու վիճակը վատացել է, եւ նա կրկին կրիտիկական վիճակում է։
Հուլիսի 10-ին Յանա Բոգուշեւսկայան հայտնել է, որ արտիստի վիճակը լավացել է։ Դրա նախօրեին բժիշկները հրաժարվել էին արտիստի առողջական վիճակի վերաբերյալ կանխատեսումներ անել։ Նրանց կարծիքով՝ այն կարող է փոխվել ինչպես դեպի լավ, այնպես էլ դեպի վատ կողմը։ Բժիշկները փորձել էին անջատել էքստրակորպորալ մեմբրանային օքսիգենացիայի համակարգը, սակայն նա չի կարողացել ինքնուրույն շնչել, եւ նրան կրկին միացրել են սարքին։
Մաքսիմին հոսպիտալացրել են հունիսի 16-ին։ Երեք օր անց երգչուհուն արհեստական կոմայի մեջ են գցել եւ միացրել թոքերի արհեստական օդափոխության սարքին։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել