Ուիլ Սմիթի կինը պատմել է, որ թմրամիջոցի պատճառով նկարահանման ընթացքում կորցրել է գիտակցությունը
Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթի կինը՝ Ջադա Փինքեթ-Սմիթը, պատմել է, թե ինչպես է մի անգամ՝ 1996թ․-ին, նկարահանման հրապարակում կորցրել գիտակցությունը «անորակ» թմրանյութերի պատճառով։ «Red Table Talk» նախագծի էպիզոդներից մեկում, որը հրապարակվել է շոուի Ֆեյսբուքյան էջում, դերասանուհին հիշել է արգելված նյութերից ու ալկոհոլից ծանր կախման մասին։
Փինքեթ-Սմիթը պատմել է, որ սկսել է խմել դեռասահության տարիներին, ինչից հետո որոշել է ալկոհոլը խառնել թմրամիջոցների հետ։ «Դպրոցում ես շատ էի խմում, իսկ երբ այստեղ եկա, սկսեցի կոկտեյլներ պատրաստել։ Էքստազի, ալկոհոլ, կանեփ։ Ես չեի կարծում, թե ինչ-որ բանով եմ զբաղվում, որը կախվածություն է առաջացնում։ Բայց ես այդ երեքը խառնում էի իրար։ Դա իմ կոկտեյլն էր»,- հիշել է Փինքեթ-Սմիթը։
Դերասանուհին իրավիճակի ծանրությունը, որում հայտնվել է, գիտակցել է միայն այն ժամանակ, երբ կորցրել է գիտակցությունը։ «Ես մի միջադեպ եմ ունեցել, որը բացել է աչքերս։ Դեպք է պատահել «Խելահեղ պրոֆեսորը» ֆիլմի նկարահանումների ընթացքում։ Ես կորցրի գիտակցությունս։ Աշխատանքի էի գնացել ոչ սթափ վիճակում։ Դա էքստազիի անորակ խմբաքանակ էր»,- նշել է նա։
Դերասանուհին դրանից հետո որոշել է ազատվել կործանարար սովորությունից։ Այդ ժամանակներից ի վեր Փինքեթ-Սմիթն ապրում է առանց արգելված նյութերի։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել