Մոլդովայի ԿԸՀ-ն կոչ է արել խորհրդարանական ընտրությունները համարել կայացած
Կիրակի Մոլդովայում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընտրողների մասնակցությունը ներկայում գերազանցել է 33,3 տոկոսը, ինչը թույլ է տալիս ընտրությունները ճանաչել՝ որպես կայացած, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ընտրություններին մասնակցել է ընտրողների ավելի քան մեկ երրորդը. դրանք կարող են համարվել կայացած»,-ասել է հանրապետության ԿԸՀ մամուլի քարտուղար Ռոդիկա Սիրբուն:
ԿԸՀ-ի տվյալներով՝ Մոլդովայում քվեարկությանը հասցրել է մասնակցել ավելի քան 982 հազար մարդ: Արտերկրում քվեարկել է ավելի քան 132 հազար ընտրող: Ամենաակտիվը քվեարկում են Մոկդովայի 26-40 տարեկան քաղաքացիները:
Ընտրություններում մասնակցում է 22 կուսակցություն եւ դաշինք, ինչպես նաեւ մեկ անկախ թեկնածու: Հիմնական պայքարը ծավալվում է «Գործողություն եւ համերաշխություն» կուսակցության, որը նախքան նախագահի պաշտոնը ստանձնելը գլխավորել է Մայա Սանդուն, եւ «Կոմունիստներ ու սոցիալիստներ» դաշինքի միջեւ, որը գլխավորել են երկրի երկու նախկին նախագահներ Վլադիմիր Վորոնինն ու Իգոր Դոդոնը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել