Մարիա Զախարովան մեկնաբանել է թալիբների հետ Ռուսաստանի արտգործնախարարի լուսանկարը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը Մոսկվայում «Թալիբան» շարժման (Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ներկայացուցիչների հետ չի հանդիպել, հաղորդում է Lenta.ru-ն:
«Ինչքա՞ն կարող են մեր «լիբերալներն» ու անանունները ստել, թե «Լավրովը Մոսկվայում բանակցություններ է վարում թալիբների հետ»: Ինչո՞ւ ոչ հաքերների հետ: Ինչո՞ւ ոչ Մարսի վրա: Չէ՞ որ ազդեցիկ է»,- գրել է Զախարովան:
Նրա խոսքով՝ տարածված լուսանկարը, որում Լավրովն է ու «Թալիբան»-ի ներկայացուցիչները, 2019 թվականին է արվել: Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը պարզաբանել է, որ նկարն արվել է Ռուսաստանի եւ Աֆղանստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարյուրամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ:
«Այժմ Մոսկվա ժամանած պատվիրակության հետ հանդիպել է [Աֆղանստանում Ռուսաստանի դեսպան] Զամիր Քաբուլովը: Միջաֆղանական երկխոսությունը տարածաշրջանում կայունության երաշխիք է: Հենց դրա մասին է խոսվել հանդիպման ժամանակ»,- եզրափակել է Զախարովան:
Հուլիսի 8-ին թալիբների պատվիրակությունը բանակցությունների համար ժամանել է Մոսկվա: Շարժման ներկայացուցիչների այցը Ռուսաստանի մայրաքաղաք կտեւի երկու օր: Պատվիրակությունը գլխավորում է Կատարում շարժման գրասենյակի ղեկավարներից մեկը՝ Աֆղանստանի քաղաքացիների հետ կապերի բաժնի ղեկավար Շահաբուդդին Դելավարը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել