Pfizer-ը եւ Moderna ն կարող են հանգեցնել սրտային բարդությունների
Pfizer եւ Moderna պատվաստանյութերի հազվագյուտ կողմնակի ազդեցությունը կարող է սրտային բարդությունների հանգեցնել, նախազգուշացրել է Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը, հաղորդել է BBC-ն:
Մինչ այժմ նկատվել են երկու տեսակի հետեւանքներ՝ պատվաստվածների մի մասի մոտ սկսվել է սրտամկանի բորբոքում՝ միոկարդիտ, մյուս մասի մոտ` պերիկարդիտ, այսինքն` սիրտն արտաքինից շրջապատող պարկանման թաղանթի բորբոքում:
Գործակալությունը նշում է, որ սա չափազանց հազվադեպ կողմնակի ազդեցություն է, սակայն, ըստ առկա տվյալների, այն ավելի հաճախ է դրսեւորվում երիտասարդ տղամարդկանց մոտ: Pfizer-BioNTech պատվաստանյութ ստացած 177 միլիոն մարդուց 145-ի մոտ առաջացել է միոկարդիտ, 138-ի մոտ՝ պերիկարդիտ:
Moderna-ով պատվաստված 20 միլիոն մարդու մոտ գրանցվել է երկու կողմնակի ազդեցությունների 19 դեպք:
«Այս ազդեցությունների մասին հաղորդումները չափազանց հազվադեպ են, եւ, որպես կանոն, ուժեղ չեն արտահայտվում. ստանդարտ բուժումից եւ հանգստից հետո հիվանդը բավականին արագ վերականգնվում է», - ասվում է գործակալության հայտարարության մեջ:
Սովորաբար այս ախտանշանները հայտնվում են պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ստանալուց հետո 14 օրվա ընթացքում:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել