Երգչուհի Մաքսիմին չեն կարողացել դուրս բերել կոմայից
38-ամյա երգչուհին չի կարողացել ինքնուրույն շնչել այն բանից հետո, երբ բժիշկներն անջատել են էքստրակորպորալ մեմբրանային օքսիգենացիայի համակարգիը։ Բժիշկները ստիպված են եղել նրան նորից միացնել սարքին։
Կլինիկայի աղբյուրի տեղեկություններով՝ Մարինա Մաքսիմովայի (երգչուհու իսկական անունը) գիտակցությունը գտնվում է խորապես ճնշված վիճակում։ Հիվանդը կարող է արթնանալ միայն օգտագործելով արտաքին գրգռիչներ։
Մարինան չի կարող ինքնուրույն շնչել, քանի որ նրա աջ թոքն ախտահարված է, որին միացրել են հատուկ խողովակ, որպեսզի կարողանա քաշել կուտակված հեղուկը։ Բժիշկները նաեւ վախենում են, որ թոքային հիպերտենզիան կարող է սրտի հետ կապված բարդություններ առաջացնել։
«Знаешь ли ты» հիթի կատարողի վիճակը կարող է փոխվել ինչպես դեպի լավը, այնպես էլ դեպի վատը։
Մոտ երկու շաբաթ առաջ երգչուհուն միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Նա գտնվում է արհեստական կոմայում։ Մաքսիմի կորոնավիրուսի թեստերի արդյունքները բացասական են։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել