ԱՄՆ ավելի քան 30 նահանգ հակամենաշնորհային հայց է ներկայացրել Google-ի դեմ
Վաշինգտոնը եւ 36 նահանգ չորեքշաբթի հայց է ներկայացրել Google ընկերության դեմ հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու պատճառով Android օպերացիոն համակարգով սարքի հավելվածների խանութի աշխատանքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Politico-ին։
Պարբերականի տվյալներով՝ հայցը ներկայացվել է Կալիֆոռնիայի դաշնային դատարան։ Հայցի պատճառը կորպորացիայի վերահսկողությունն է Google Play հավելվածների խանութների նկատմամբ։ Մասնավորապես, թերթը հավաստիացնում է, որ հայցի շրջանակում վիճարկվելու է կորպորացիայի կողմից 30 տոկոս միջնորդավճարի գանձումը էլեկտրոնային ապրանքների վաճառքից եւ հավելվածի ներքին սպասարկումներից։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հոկտեմբերի 20-ին քաղաքացիական հայց էր ներկայացրել Google կորպորացիային, քանի որ վերջինը, ըստ իշխանությունների, վնաս է հասցնում մրցակցությանը օնլայն հարթակներում։ Որպես հայցվոր դաշնային կառավարության հետ հանդես է գալիս ամերիկյան 11 նահանգ։ Դրանց գլխավոր դատախազները Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ են։
Ավելի վաղ Google-ի նկատմամբ արդեն ներկայացվել էր երեք հակամենաշնորհային հայց։ Դրանցից մեկով կորպորացիան մեղադրվում է համանուն ցանց ունեցող Facebook ընկերության հետ հակամենաշնորհային գործարքի մեջ։ Հայցում նշվում է, որ 2017թ. Facebook-ը դարձել է Google-ի լուրջ մրցակիցը ինտերնետում գովազդի շուկայում։ Ընկերություններն այս առնչությամբ իբր պայմանավորվել են խուսափել մրցակցությունից մի շարք ոլորտներում։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել