Կորոնավիրուսի դեմ պատվաստումներն օտարերկրացիների համար կարո՞ղ են դառնալ վճարովի
Կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը կազմակերպելիս Հայաստանը առաջնորդվում է մարդասիրական սկզբունքներով, ինչպես եւ բազմաթիվ այլ երկրներ: Այս մասին ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե կարող է արդյոք կորոնավիրուսի դեմ պատվաստումը վճարովի դառնալ օտարերկրացիների համար:
«Որեւէ երկիր չի կարող ապահով լինել համաճարակային իմաստով, եթե իր շուրջը իրավիճակը բարվոք չէ: Եւ ելնելով այն հանգամանքից, որ սա հանրային վտանգավոր հիվանդություն է, մենք նման սկզբունք ենք որդեգրել (անվճար պատվաստումներ) եւ շարունակելու ենք: Բայց դա չի նշանակում, որ հետաքրքրվածության աճի ընթացքում մենք մեր քաղաքականության մեջ շտկումներ չենք մտցնելու», - ասաց նա:
Նրա խոսքով, պոլիկլինիկաներում պատվաստումային եւ ամբուլատոր ծառայությունների անխափան գործունեությունն ապահովելու համար որոշում է կայացվել արտասահմանից եկած զբոսաշրջիկները կկարողանան պատվաստվել միայն շրջիկ կետերում, որոնք բացօդյա են, եւ հերթերի գոյացման խնդիր չի լինի:
Շուտով նաեւ ուժի մեջ կմտնի այլ որոշում, համաձայն որի, Հայաստանում առնվազն 10 օր անցկացնող օտարերկրացիները կարող են այստեղ պատվաստվել կորոնավիրուսի դեմ:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել