ԱՄՆ-ում տոնական օրերին 150 մարդ զոհվել է հրաձգությամբ ուղեկցված միջադեպերում
ԱՄՆ-ում մոտ 150 հոգի դարձել է հրաձգությամբ ուղեկցված միջադեպերի զոհ անցած հանգստյան օրերին, երբ ամերիկացիները նշում էին Անկախության օրը (հուլիսի 4)։ Այս մասին տեղեկացրել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով Gun Violence Archive հետազոտական խմբի տվյալներին, որը դիտարկում է բռնության դեպքերը երկրում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Խումբը փաստել է, որ վերջին մեկուկես տարում ամերիկյան քաղաքների մեծ մասում ավելացել են բռնությամբ ուղեկցվող հանցագործությունները, հատկապես հրազենի օգտագործմամբ։ Նյու Յորքում հուլիսի 2-4-ը գրանցվել է 21 միջադեպ, որոնց զոհ է դարձել 26 մարդ։ Դա ավելի քիչ է անցած տարվա նույն ժամանակի համեմատ, երբ հրաձգությամբ ուղեկցված 25 միջադեպի ընթացքում հրազենային վիրավորումներ էր ստացել 30 մարդ։ Ընդհանուր առմամբ, փաստում է CNN-ը, Նյու Յորքում նկատվում է հրազենի օգտագործմամբ բռնության աճ «այն մակարդակների, որոնք այնտեղ չեն գրանցվել երկար տարիներ»։ Ընթացիկ տարում այդ ցուցանիշը քաղաքում ավելացել է 40 տոկոսով 2020թ. նույն ժամանակամիջոցի համեմատ՝ 885 զոհ 767 միջադեպում։
Չիկագոյում (Իլինոյսի նահանգ), ոստիկանության քաղաքային վարչության գլխավոր կոմիսար Դեւիդ Բրաունի խոսքով, անցած հանգստյան օրերը «ամենաբարդն էին տարվա մեջ»՝ 83 հրազենային վիրավորում, որոնցից 14-ը՝ մահացու։ Զոհվել է այդ թվում նաեւ երկու աղջիկ՝ հինգ եւ վեց տարեկան։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել