Ջեֆ Բեզոսը հեռացել է Amazon-ի գլխավոր տնօրենի պաշտոնից
Ջեֆ Բեզոսը հեռացել է Amazon-ի գլխավոր տնօրենի պաշտոնից՝ մոտ 197 միլիարդ դոլար կարողությամբ, ինչը 739 489 անգամ գերազանցում է 65-ամյա ամերիկացու միջին սեփական կարողությունը, գրում է Business Insider-ը:
Փետրվարին Amazon-ը հայտարարել էր, որ Բեզոսն այս տարի հրաժարական կտա եւ կդառնա ընկերության տնօրենների խորհրդի գործադիր նախագահ:
Ակնկալվում է, որ նա ավելի շատ ժամանակ կհատկացնի այնպիսի նախաձեռնությունների, ինչպիսիք են «Բեզոսի Երկրի հիմնադրամը», Blue Origin տիեզերական ընկերությունը, The Washington Post-ը եւ Amazon Day-1 հիմնադրամը, հայտնում է CNBC-ը:
Ըստ Business Insider-ի, անցյալ տարի Բեզոսը ընկերությունից ստացել է 81 840 դոլար աշխատավարձ եւ 1,6 միլիոն դոլար փոխհատուցում:
Նրա սեփական կարողությունը 75 միլիարդ դոլարով աճել է 2020-ի ընթացքում, երբ COVID-19 համավարակը հանգեցրեց նրա ընկերության առցանց-շուկայում վաճառքի մնեծացմանը, ինչի արդյունքում բաժնետոմսերը կտրուկ աճեցին։
Բեզոսը, ով մեկ վայրկյանում ավելի շատ փող է աշխատում, քան ամերիկացի միջին աշխատողը մեկ շաբաթում, քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ հարստացել է, մինչդեռ Amazon-ի հազարավոր աշխատողներ ապրում են սննդի կտրոններով եւ աշխատում են վատ պայմաններում:
Նրան կփոխարինի Էնդի Յասսին` ընկերության ամպային հարթակ Amazon Web Services-ի ներկայիս գլխավոր տնօրենը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել