ՄԱԿ-ը նախազգուշացնում է եթովպական Տիգրայում նոր բախումների եւ սովի սրացման մասին
ՄԱԿ-ում բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք նախազգուշացրել են Անվտանգության Խորհրդին, որ այժմ ավելի քան 400 000 մարդ է եթովպական Տիգրայում գտնվում սովի վիճակում եւ որ կա տարածաշրջանում նոր բախումների ռիսկ՝ չնայած դաշնային կառավարության կողմից միակողմանի հրադադարին, գրում է Reuters-ը:
Վեց փակ քննարկումներին հաջորդել է Անվտանգության Խորհրդի բաց նիստն այն բանից հետո, երբ նոյեմբերին բռնկվել են մարտական գործողություններ կառավարական զորքերի, հարեւան Էրիթրեայի զորքերի, ՏԱԺՃ-ի մարտիկների ու Տիգրայի նախկին իշխող կուսակցության միջեւ:
«ՄԱԿ-ի գնահատմամբ՝ ավելի քան 400 000 մարդ է հատել սովի սահմանագիծը, եւ եւս 1,8 միլիոն մարդ գտնվում է սովի շեմին: Մի քանիսը կարծում են, որ թվերը շատ ավելի բարձր են. 33 000 երեխա է ենթարկված դաժան սովի»,-հայտարարել է ՄԱԿ-ի օգնության ցուցաբերման գծով ղեկավարի պաշտոնակատար Ռամեշ Ռաձասինգեմը:
Երկուշաբթի Եթովպիայի կառավարությունը հայտարարել էր միակողմանի հրադադարի մասին, սակայն ՏԱԺՃ-ն անվանել էր այդ քայլը «կատակ»: Կան հաղորդագրություններ որոշ շրջաններում շարունակվող բախումների մասին, քանի որ միջազգային մակարդակում բոլոր կողմերին նահանջելու պահանջով ճնշումն ուժգնանում է:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել