Գերմանիայում արձանագրում են կիբերհանցագործությունների թվի աննախադեպ աճ
Նրա խոսքով՝ գերմանական բիզնեսը նախկինում երբեք չի ենթարկվել այդքան ակտիվ եւ հուժկու հարձակումների, ինչպես ներկայում: «Հարձակումների թիվն աճել է դեռեւս կորոնավիրուսի համավարակի ընթացքում, քանի որ ընկերություններն էլ ավելի խոցելի էին տնից»,-հավելել է նա: Կիբերհարձակումներում մեծ դեր են խաղում շորթիչ ծրագրերը, այդ գնահատականը հաստատում են նաեւ պրոֆիլային մարմինները: Մասնագետներն արձանագրում են այդպիսի հարձակումների հետեւում կանգնած գործակալների բարձր ագրեսիվությունը:
Միեւնույն ժամանակ բիզնեսի ներկայացուցիչների կարծիքով՝ դաշնային իշխանությունների հնչեցրած կոնտրմիջոցները բավարար չեն: Այդ ֆոնին BSI-ն առաջարկել է մի շարք քայլեր «տնտեսության պաշտպանության ազգային ռազմավարության» հայեցակարգի շրջանակում: Ինչպես նշում է Welt am Sonntag-ը, ծրագիրը նախատեսում է սերտ համագործակցություն քաղաքականության եւ բիզնեսի միջեւ:
Այսպես, Բեռլինը պետք է նշանակի «տնտեսության պաշտպանության գծով համակարգող» պետական նախարարի մակարդակում: Բացի այդ, ենթադրվում է ստեղծել տնտեսության պաշտպանության ազգային կենտրոն պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում, որը կներկայանա որպես կապող օղակ պետական մարմինների եւ ընկերությունների միջեւ, նշում է BSI-ը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել