Ադամ Շիֆ. Մենք կարողացանք ավելի քան 52 միլիոն դոլարի ֆինանսավորում ապահովել Հայաստանի եւ Արցախի համար
Մենք կարողացանք ավելի քան 52 միլիոն դոլարի ֆինանսավորում ապահովել Հայաստանի եւ Արցախի համար: Այս մասին հայտարարել է կոնգրեսական Ադամ Շիֆը (Կալիֆոռնիա նահանգ):
«Կործանարար հակամարտությամբ եւ անհավատալի տառապանքներով մեկ տարուց հետո մենք, ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբակցության մյուս համանախագահների հետ միասին, վերջերս ներկայացված ծախսերի օրինագծում կարողացանք ավելի քան 52 միլիոն դոլարի ֆինանսավորում ապահովել Հայաստանի եւ Արցախի համար: Այս կայուն ներդրումները կաջակցեն Հայաստանում ժողովրդավարական, տնտեսական եւ էներգետիկ բարեփոխումներին եւ հրատապ մարդասիրական օգնություն կտրամադրեն Արցախին:
Բայց մեր աշխատանքը հեռու է ավարտից: Մենք պետք է շարունակենք հորդորել Բայդենի վարչակազմին ձեռնարկել բոլոր հնարավոր դիվանագիտական միջոցները` ադրբեջանական ագրեսիային վերջ տալու եւ բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը ապահովելու հմար, որոնց մի մասը խոշտանգումների է ենթարկվել` մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաների խախտմամբ: Եւ մենք պետք է նաեւ շարունակենք հորդորել նախագահ Բայդենին հրաժարվել Ալիեւի ռեժիմին օգնելուց, որը շարունակում է մարդու իրավունքների լուրջ խախտումներ կատարել եւ սպառնալ Հայաստանի անկախությանը:
Ես միշտ կանգնելու եմ Հայաստանի եւ Արցախի ժողովրդի կողքին»,- ասվում է Ադամ Շիֆի հայտարարության մեջ:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել