Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան լուսանկար է հրապարակել ծնողների հետ, որոնց հեռացրել էին Ջիգարխանյանի թատրոնից
Արմեն Ջիգարխանյանի հետ ամուսնությունից, Պրոխոր Շալյապինի հետ ոչ միանշանակ հարաբերություններից հետո Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի անունը սկսել է առավել հազվադեպ հայտնվել մամուլում։ Մոռացվում են նաեւ սկանդալները, որոնք տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ուկրաինացի դաշնակահարուհին ղեկավարում էր ամուսնու թատրոնը, ինչպես նաեւ այնտեղից նրա ծնողներին աղմուկով աշխատանքից ազատելը։
Սակայն վերջերս Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան իր ու ընտանիքի մասին հիշելու առիթ է տվել։ Ինստագրամյան էջում արտիստը լուսանկար է հրապարակել ծնողների հետ։ Ջիգարխանյանի նախկին կինը ոսկեփայլ զգեստ է կրում եւ կանգնել է ծնողների մեջտեղում։
«Հայրս այսօր 70 տարեկան դարձավ․ թռիչքը նորմալ է։ Թող մեր ծնողները չծերանան»,- ընտանեկան լուսանկարը մակագրել է աստղը։
Վիտալինայի ծնողները, որոնք մասնագիտությամբ ինժեներներ են, ժամանակին աշխատանքի են անցել Դրամատիկական թատրոնում, որը ղեկավարում էր նրանց փեսան, իսկ տնօրենի պաշտոնում նրանց դուստրն էր։ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայա հայրը թատրոնում աշխատում էր որպես գլխավոր ինժեներ, մայրը ղեկավարում էր կարի արտադրամասը։ Սակայն հետագայում Արմեն Բորիսովիչը նրանց ազատել է աշխատանքից՝ պատճառաբանելով անվստահությունը։
Ի դեպ, վերջերս ուկրաինացի դաշնակահարուհին միստիկ պատմություն է ներկայացրել, որը նրա հետ տեղի է ունեցել նախկին ամուսնու մահվանից հետո։ Սուրբ ծնունդից առաջ մի գիշեր Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային երեւացել է Արմեն Ջիգարխանյանի ուրվականը, որը պարզապես կանգնել է ու լռել։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել